Արցախի պետական համալսարանը հոկտեմբերի 3-ից 15-ը նախաձեռնում է հանդիպումներ ԱՀ և ՀՀ պետական և քաղաքական գործիչների հետ՝ «Արցախ. նոր մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» խորագրով: Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 7-ին ԱրՊՀ է այցելել և համալսարանականների հետ հանդիպել Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, ռազմական, քաղաքական գործիչ Սամվել Բաբայանը:
07 Հոկտեմբեր 2022
Հանդիպման նպատակն էր քննարկել ուսանողներին հուզող հարցերը, լսել առաջարկություններ և նախանշել խնդիրների լուծման ուղիներ:
Քննարկվել են ուսումնական գործընթացին, առաջիկայում կազմակերպվելիք միջոցառումներին, ուսման վարձավճարներին, ԱրՊՀ կանոնակարգերին վերաբերող հարցեր, որոնց շուրջ ուսանողներին պարզաբանումներ է ներկայացրել պրոռեկտոր Յարամիշյանը:
06 Հոկտեմբեր 2022
Ուսուցչի օրվան նվիրված, հոկտեմբերի 5-ին միջացառում է կազմակերպվել նաև ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում: Միջոցառումը նախաձեռնել է ֆակուլտետի ուսանողական խորհուրդը։ Ինտելեկտուալ խաղ դասախոսների միջև, հումորային, երաժշտական կատարումներ. ուսանողները դասախոսներին շնորհավորելու յուրահատուկ ձևաչափ էին ընտրել և նրանց կարծիքով՝ հաջողվել է։ Տրամադրությունները՝ լուսանկարներում
06 Հոկտեմբեր 2022
«Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետներ Ալեքսանդր Մանասյանը, Թաթուլ Մանասերյանը և Լարիսա Ալավերդյանը հոկտեմբերի 5-ին և 6-ին մասնագիտական թեմաներով դասախոսություններ են վարել Արցախի պետական համալսարանի ուսանողների համար:
06 Հոկտեմբեր 2022
Արցախի պետական համալսարանը հոկտեմբերի 3-ից 15-ը նախաձեռնում է հանդիպումներ ԱՀ և ՀՀ պետական և քաղաքական գործիչների հետ՝ «Արցախ. նոր մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» խորագրով:
Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 5-ին ԱրՊՀ-ում հյուրընկալվել և քննարկում են կազմակերպել «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի փորձագետներ Ալեքսանդր Մանասյանը, Թաթուլ Մանասերյանը, Լարիսա Ալավերդյանը: Քննարկմանը հրավիրված էին նաև ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, խորհրդարանականներ, պետական ու կուսակցական գործիչներ, տարբեր կառույցների ներկայացուցիչներ, համալսարանականներ:
05 Հոկտեմբեր 2022
Հարգելի՛ մանկավարժներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա առթիվ: Մանկավարժն իր առաքելությամբ մշտապես եղել և մնում է լույսի սերմնացան: Մեր երկրի համար բոլոր բախտորոշ ժամանակներում մանկավարժն իր անվանն ու առաքելությանը հավատարիմ ամուր հենասյուն է եղել պետականակերտման գործում: Հավերժ փառք ու պատիվ մեր այն մանկավարժներին, ովքեր հավերժի ճամփորդ են դարձել հանուն հայրենիքի պաշտպանության մղված պայքարում:
05 Հոկտեմբեր 2022
Հոկտեմբերի 1-ին ԱրՊՀ ղեկավարության աջակցությամբ, ՈւՀՏԱԿ բաժնի և ուսխորհրդի կազմակերպմամբ շուրջ 160 առաջին կուրսեցիներ այցելել են Գանձասարի վանական համալիր։
Ուսանողները գիտաճանաչողական շրջայց են կատարել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան - Գանձասար գիտամշակութային կենտրոնում, ծանոթացել այնտեղ պահվող ձեռագիր մատյաններին, Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում աղոթք հղել առ Աստված և կատարել մոմավառություն։
03 Հոկտեմբեր 2022
Սեպտեմբերի 30-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «ԱՀ տնտեսության հետպատերազմյան արդի հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկում, որին հրավիրված էին ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը, ԱՀ գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը, ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը, «Ֆիդես» հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն Նվեր Ազատյանը, ԱՀ տնտեսության ոլորտի այլ պատասխանատուներ:
Քննարկմանը մասնակցում էին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ: Կլոր սեղան-քննարկումը մեկնարկել է լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի նահատակված հերոսների:
30 Սեպտեմբեր 2022
ԱրՊՀ ուսանողներն իրենց ազատ ժամանցը հաճախ դարձնում են արդյունավետ՝ կազմակերպելով հետաքրքիր խաղեր ու միջոցառումներ։
ՈՒսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Իրազեկ ուսանող» ինտելեկտուալ խաղը, որի նպատակն էր առաջին կուրսեցիների շրջանում նպաստել բուհի կանոնադրության վերաբերյալ նրանց իրազեկվածության ու իմացությունների զարգացմանը, ինտելեկտուալ կարողությունների բարձրացմանը, ինչպես նաև միջֆակուլտետային կապի ամրապնդմանը։
29 Սեպտեմբեր 2022
Սեպտեմբերի 28-ին Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպել և քննարկում են ունեցել մարզիկ, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Առուշանյանը և ԱՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչ, մարզիկ Արմեն Պետրոսյանը։ Քննարկման թեման վերաբերում էր երկրում ստեղծված իրավիճակին, աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Արցախում ապրող քաղաքացու անելիքներին։
Հայրենապահպանություն, ինչպե՞ս սիրել հայրենիքը և ինչպե՞ս օգտակար լինել հայրենիքին՝ այս առանցքային հարցերի շուրջ էին ծավալվում հարցադրումներն ու ելույթները։
29 Սեպտեմբեր 2022