Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ ուսանողներն իրենց ազատ ժամանցը հաճախ դարձնում են արդյունավետ՝ կազմակերպելով հետաքրքիր խաղեր ու միջոցառումներ։
ՈՒսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Իրազեկ ուսանող» ինտելեկտուալ խաղը, որի նպատակն էր առաջին կուրսեցիների շրջանում նպաստել բուհի կանոնադրության վերաբերյալ նրանց իրազեկվածության ու իմացությունների զարգացմանը, ինտելեկտուալ կարողությունների բարձրացմանը, ինչպես նաև միջֆակուլտետային կապի ամրապնդմանը։
ՈւԳԸ նախագահ Աշխեն Ասրյանի խոսքով՝
առաջին կուրսեցիների շրջանում նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը հնարավորություն է տալին նրանց ոչ միայն արագ ինտեգրվելու ուսանողական կյանքին, այլ նաև զարգացնելու մտավոր կարողությունները ամենատարբեր բնագավառների վերաբերյալ: