Արցախի պետական համալսարան
Հոկտեմբերի 1-ին ԱրՊՀ ղեկավարության աջակցությամբ, ՈւՀՏԱԿ բաժնի և ուսխորհրդի կազմակերպմամբ շուրջ 160 առաջին կուրսեցիներ այցելել են Գանձասարի վանական համալիր։
Ուսանողները գիտաճանաչողական շրջայց են կատարել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան - Գանձասար գիտամշակութային կենտրոնում, ծանոթացել այնտեղ պահվող ձեռագիր մատյաններին, Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում աղոթք հղել առ Աստված և կատարել մոմավառություն։
Օրվա ընթացքում համալսարանականներն ակտիվ ժամանց են կազմակերպել բնության գրկում, որն ուղեկցվել է խաղերով։
Օրն ուսանողների համար հագեցած և բովանդակալից էր, ինչն իրենց տպավորություններով վկայեցին նրանք՝ ակնկալելով նման միջոցառումների շարունակականություն։