Արցախի պետական համալսարան
Հանդիպման նպատակն էր քննարկել ուսանողներին հուզող հարցերը, լսել առաջարկություններ և նախանշել խնդիրների լուծման ուղիներ:
Քննարկվել են ուսումնական գործընթացին, առաջիկայում կազմակերպվելիք միջոցառումներին, ուսման վարձավճարներին, ԱրՊՀ կանոնակարգերին վերաբերող հարցեր, որոնց շուրջ ուսանողներին պարզաբանումներ է ներկայացրել պրոռեկտոր Յարամիշյանը:
Պրոռեկտորը հավաստիացրել է ուսանողներին, որ նրանց հուզող հարցերը մշտապես գտնվում են ԱրՊՀ ղեկավարության ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները այդ խնդիրներին լուծում տալու համար:
Նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակական: