Արցախի պետական համալսարան
Բանասիրական ֆակուլտետի «Օտար լեզվի» երրորդ կուրսի երկու խմբերի և «Թարգմանչական գործ» մասնագիտության ուսանողները ռոմանագերմանական լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Վանյանի նախաձեռնությամբ կազմակերպել են խաղ-մրցույթ, որի առանցքում թարգմանագիտությանը վերաբերող հարցեր էին:
Մրցույթի քննարկման թեմաներն էին թարգմանության ռազմավարությունները, ադեկվատությունը, սոցիալ-քաղաքական բնույթի և գեղարվեստական տեքստերի թարգմանության նրբությունները:
«Շատ լավ հնարավորություն էր ներֆակուլտետային կապ հաստատելու և անգլերենի, մասնավորապես թարգմանագիտության մասին ուսանողների իրազեկվածությունը բարձրացնելու համար։ Ուսանողները զինվեցին մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ` ավելի լավ սովորելու և մոտիվացվելու»,- իր տպավորությունները կիսեց միջոցառման մասնակից ուսանողուհի Սոֆի Աբրահամյանը:
Միջոցառումը տեղի ունեցավ «Գրավոր թարգմանություն» գիտակարգի շրջանակում։