Արցախի պետական համալսարան

Հունիսի 2-ին ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը հանդիպել է հեռակա ուսուցման համակարգում սովորող մի խումբ ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում պրոռեկտորը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ուսումնական գործընթացին, առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին, երկրի ներկա վիճակին ու ապագայի տեսլականին:

  Վ. Յարամիշյանի խոսքով՝ հեռակա ուսուցման համակարգում սովորողների խնդիրները մշտապես բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում են, և ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ դրանց լուծում տալու և կրթության որակի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

  Հիշեցնենք, որ պարապմունքներն անց են կացվում երկհերթ եղանակով. բանասիրական, բնագիտական, մանկավարժության և սպորտի ֆակուլտետներում՝ առաջին հերթով, իսկ տնտեսագիտության, պատմության և իրավագիտության ֆակուլտետներում՝ երկրորդ հերթով:
- Քննաշրջանի կազմակերպման ժամանակացույց.
- Ստուգարքների հանձնում 30.05. 2022-10.06. 2022
- Ուսումնառության ավարտ 17.06.2022
- Քննաշրջան 13.06. 2022-17.06. 2022
- I լուծարք 20.06. 2022-24.06. 2022
- II լուծարք 22.08. 2022- 26.08. 2022