Արցախի պետական համալսարան

Ֆինանսահաշվային ամբիոնի ավագ դասախոս, տ.գ.թ. Արևիկ Ալեքսանյանի նախաձեռնությամբ «Ֆինանսներ» 2-րդ կուրսի մասնակցությամբ «Կորպորատիվ ֆինանսներ» դասընթացի շրջանակում իրականացվել են խմբային հետազոտություններ «Կորպորացիաների գործարար նախագծերի ներկայացում» թեմայով: Միջոցառման ընթացքում գործարար նախագծեր են ներկայացրել հետևյալ կորպորացիաները՝Fruiteria ՍՊԸ, Crafted Comforts ԲԲԸ,Move Better ԲԲԸ, Sweeties ԲԲԸ, Memories Art ԲԲԸ, Bon-Voyage ԲԲԸ:

Յուրաքանչյուր խումբ ներկայացրել է կորպորացիայի ընդհանուր բնութագիրը, մարքետինգի ռազմավարությունը, ռիսկերի կառավարումը, մրցակիցների ուսումնասիրությունը, իր արտադրական պլանը, ինչպես նաև իրականացվել է SWOT, ֆինանսական և գործառնական վերլուծություններ։
Միջոցառմանը օնլայն եղանակով մասնակցել է նաև ՀՊՏՀ Ֆինանսներ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Սրբուհի Իսրայելյանը։
 
Ներկա էին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ. դոցենտ Ռ. Մանգասարյանը, ուսանողներ, հրավիրվածներ։ Ռ. Մանգասարյանը բարձր է գնահատել նման միջոցառումների իրականացումը՝ նշելով. «Նման միջոցառումների իրականացումը նպաստում է ուսանողների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև թիմային աշխատանքի ամրապնդմանը»։
Միջոցառման նախաձեռնող Արևիկ Ալեքսանյանի խոսքով՝ գիտաճանաչողական ընթերցումների նպատակն էր ուսանողների մոտ ձևավորել և զարգացնել թիմում աշխատելու հնտություններ, կարողանալ դասընթացի շրջանակներում ձեռք բերված գիտելիքները օգտագործել պրակտիկ հաշվարկներում` իրենց բիզնես նախագծերի ստեղծման ժամանակ: