Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին կազմակերպվել է հանդիպում վիդեոբլոգեր, հաղորդավար, սցենարիստ, «ԻնստագրաԴ» նախաձեռնության հեղինակ Ռուբեն Եսայանի հետ։

Ռուբեն Եսայանը հանդես եկավ կիբեռանվտանգության, վիդեոբլոգինգի, էմոցիոնալ ինտելեկտի, անձի ինքնազարգացման մասին դասախոսությամբ։ Ուսանողների խոսքով՝ թեման բավականին հետաքրքիր էր ու հագեցած։
Նա պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին և խորհուրդ տվել նրանց մտածել և գործել «ստատիկ քառակուսուց դուրս»՝ out of box, փորձել իրենց նոր ու տարբեր բնագավառներում։ Ռ. Եսայանը բացատրել է նաև մեդիայի բնագավառում ճիշտ ու անվտանգ գործելու կարգն ու կանոնները, հորդորել ուշադրություն դարձնել էմոցիոնալ ինտելեկտին (EQ), կարևորել ժամանակի ճիշտ կառավարումը։
Հանդիպման ավարտին շնորհակալական խոսքով հանդես է եկել պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Անի Աբրահամյանը՝ ուսանողության անունից հուշանվեր հանձնելով օրվա հյուրին։
Հանդիպմանը մասնակցում էին ԱրՊՀ բոլոր ֆակուլտետների ուսանողները։