Արցախի պետական համալսարան
«Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպությունը հայտարարել էր հետազոտական աշխատանքների մրցույթ Արցախի պետական համալսարանի ուսանողների համար։ Այսօր՝ փետրվարի 28-ին, ամփոփվել են ծրագրի արդյունքները։
Ծրագրի հիմնական նպատակն էր ուսանողների մոտ զարգացնել հետազոտական և վերլուծական մտքի կարողություններ՝ աշխատելով տարբեր աղբյուրների հետ։
Հետազոտական աշխատանքների մրցույթում հաղթող են ճանաչվել ԱրՊՀ ուսանողներ Էլինար Գևորգյանը (թեմա՝ Մարդու իրավունքների հիմնախնդիրներն ու լուծումները Արցախում, Աստղիկ Բաբայանը (թեմա՝ Կոռուպցիայի դրսևորումները Արցախում։
Պատճառներ և կանխարգելման հնարավոր ուղիներ), Կարեն Բալայանը, Արևիկ Բաղրյանը (թեմա՝ Անվտանգ Արցախի տեսլականը), Սնեժանա Թամրազյանը (թեմա՝ Արցախի Հանրապետության ձեռքբերումներն ու բացթողումները հակամարտության համատեքստում, Արա Սարգսյանը (թեմա՝ Արցախյան հիմնախնդիրը ծագումից մինչև մեր օրեր: Հիմնախնդրի լուծման ուղիները։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հեռանկարներն ու անկախ պետականության անհրաժեշտությունը)։
Մրցույթի հաղթող ուսանողները կստանան կրթաթոշակ՝ 100 000 դրամի չափով։
Նախատեսված է նաև դրամական փոխհատուցում հետազոտական աշխատանքի ղեկավարի/դասախոսի/ համար՝ 50 000 դրամի չափով։