Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Պատմություն» 4֊րդ կուրսի ուսանողները փորձուսուցում են անցնում Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 հիմնական դպրոցում (փորձուսուցման ղեկավար՝ Վ. Սաֆարյան):

 Փորձուսուցման շրջանակներում ուսանողներն աշակերտների համար կազմակերպել են խաղ֊մրցույթ՝ նվիրված Արցախյան շարժման 35֊ամյակին։
 Խաղ֊մրցույթի կազմակերպիչներից ուսանողուհի Իզաբելլա Սարգսյանի խոսքով՝ ծրագիրը հաջողված էր, իսկ աշակերտները մեծ ոգևորությամբ էին խաղում՝ ցուցաբերելով գոհացուցիչ արդյունքներ։