Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնը «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների հետ կազմակերպել է գիտական սեմինար «Բանասիրության նորություններ» թեմայով:
Գիտական սեմինարը միտված էր ուսանողների հետազոտական կարողությունների, գիտական գրականությունից և տարբեր աղբյուրներից օգտվելու, վերլուծական և հաղորդակցական հմտությունների զարգացմանը, սեփական տեսակետները փաստարկելուն և նոր գաղափարներ գեներացնելուն:
Մագիստրատուրայի ուսանողները հանդես են եկել զեկուցումներով՝ անդրադառնալով ժամանակակաից ռուսաց լեզվի բառապաշարին ու բառակազմությանը, ռուսաց լեզվի դասավանդման առանձնահատկություններին, ռուսաց լեզվի՝ որպես օտար լեզվի դասավանդման մոտիվացիայի բարձրացման խնդիրներին, դասավանդման մեթոդներին, մշակութային բաղադրիչին և այլ արդիական թեմաների, որոնք գտնվում են ամբիոնի դասախոսների ամենօրյա աշխատանքի ուշադրության առանցքում:
Ամբիոնի վարիչի խոսքով՝ գիտական սեմինարը մագիստրանտներին հնարավորություն կընձեռի պատրաստվելու բուհում գիտահետազոտական և մանկավարժական փորձուսուցմանը: