Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Ա. Ռ. Բաղդասարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում` «Տարրական դպրոցում ուսումնական գործընթացին առաջադրվող ժամանակակից պահանջները» թեմայով: Միջոցառմանը մասնակցել են նաև հ. 2 միջնակարգ դպրոցի դասվարները, դասախոսներ, ավարտական կուրսի ուսանողները: Միջոցառման նպատակն էր վեր հանել այն հիմնախնդիրները, որոնք առկա են ուսումնական գործընթացում և առաջիկա փորձուսուցման հետ կապված դժվարությունների հաղթահարումը:

Միջոցառման ընթացքում կարևորվեց ուսանողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների իրագործումը դպրոցում: Խոսվեց նաև մասնագիտական գիտելիքների, վարքագծի, վարվելակերպի, արժեհամակարգի ձևավորման մասին:
Ամբիոնի վարիչ Է. Զ. Բաղդասարյանը նշեց «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտական կրթական ծրագրով սահմանված ուսումնառության ակնկալվող արդյունքների արդիականությունը, ծրագրի շրջանակում կիրառվող դասավանդման և ուսումնառության մեթոդների ապահովման և ուսանողների մոտ ուսումնառության ակնկալվող արդյունքների ձեռքբերումները, ներառական կրթության հիմնախնդիրները տարրական դասարաններում: Նա կարևորեց դասվարների օգնականների դերի անհրաժեշտությունը, բուհի պլաններում նախատեսված առարկաների անհրաժեշտությունը, արդիականությունը և պահանջված լինելը աշխատաշուկայում:
Որոշվեց դպրոց-բուհ համատեղ աշխատանքում դասավանդման նոր առաջատար ձևերի մշակում, ներդրում` միտված մասնագետների պատրաստման որակի հետագա կատարելագործմանը: Հստակեցվեցին ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներ: