Արցախի պետական համալսարան

Դեկտեմբերի 9-ին Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանն ընդունել է ՌԴ-ից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին Եկատերինբուրգի «Անալիտիկ» հետազոտական ոչ կառավարական ինքնավար կենտրոնի տնօրեն Անդրեյ Մոզոլինը, Ուրալի պետական ագրարային համալսարանի ռեկտորի միջազգային հարցերով խորհրդական Միխայիլ Սվեշնիկովը, ՀՀ-ում ՌԴ Զինված ուժերի «Զվեզդա» հեռուստառադիոընկերության պրոդյուսեր Պավել Բոլդուսովը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ԱրՊՀ և Եկատերինբուրգի բուհերի միջև համագործակցությանը, ուսանողների ակադեմիական փոխանակմանը, համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱրՊՀ պրոռեկտորները:
Հյուրերը հանդիպումներ են ունեցել նաև ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների ու դասախոսների հետ, հանդես եկել դասախոսությամբ ու ելույթներով:
ՌԴ պատվիրակության այցի նպատակն էր Արցախի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գիտական համագործակցության ընդլայնումը, գիտության, նոր տեխնոլոգիաների և կրթական գործունեության զարգացման բազմակողմ կապերի ամրապնդումը, ինքնակառավարման մարմինների աշխատողների մասնագիտական մակարդակի բարձրացմանը նպաստելը: