Արցախի պետական համալսարան

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը անհիմն պատճառաբանություններով փակել է Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը` Լաչինի միջանցքը՝ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրի դրույթները, կոպտորեն խախտելով քաղաքացիների ազատ տեղաշարժվելու, կրթություն, սնունդ և բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքները:

Ադրբեջանի նպատակը հայ բնակչությանը նվաստացնելն է, էթնիկ զտումներ իրականացնելը, ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ենթարկելը, Արցախը վերջնականապես հայաթափելը:
Այսպիսի հանցավոր գործողությունների արդյունքում Արցախի բնակիչները հայտնվել են հումանիտար աղետի եզրին, անհնար է դարձել կենսական նշանակության ապրանքների, սննդի և դեղորայքի, էներգակիրների մատակարարումը 120 000 խաղաղ բնակիչներին, որոնցից շուրջ 30 000-ը երեխաներ են։ Հայաստանում անհետաձգելի բուժօգնություն ստանալու հնարավորությունից զրկվել են և հիվանդանոցներում մահանում են հիվանդները, առողջական ծանր վիճակում են մնում անգամ մանկահասակ երեխաները:
 
Ամանորի նախօրյակին և Սուրբ ծննդյան այս օրերին, երբ տոնական սեղանի շուրջ կրկին բոլորին հավաքի Ընտանիք խորհրդանշող հրաշալի տոնը, և ձեզանից շատերն անկախ ազգային, կրոնական պատկերացումներից կամա թե ակամա կմտորեն աշխարհի չորս ծագերում ապրող բոլոր այն մարդկանց մասին, որոնք միայնակ կրում են իրենց խաչը՝ տառապանքներով ու տանջանքներով լի, արդյո՞ք քաղաքակիրթ հանրությունը կհիշի արցախցիների մասին, որոնց կյանքի ճանապարհն արդեն երկու շաբաթ է, ինչ Ադրբեջանը փակել է՝ հայոց հինավուրց այս հողակտորը երրորդ հազարամյակում կտրելով աշխարհից ու ստեղծելով հումանիտար ճգնաժամ։ Արդյո՞ք կիմանան, որ երբ աշխարհի բոլոր մանուկները ոգևորությամբ և խորհրդավոր զգացողություններով կմոտենան բացելու երկար սպասված նվերները, Արցախի 30 000 երեխաների ծնողներ այդ պահին մտածելու են միայն մեկ կենսական հարցի մասին․ինչպես ապահովել նրանց անհոգ մանկությունը հայրենի լեռնաշխարհում, որտեղ ավելի քան 2000 տարի ապրել են իրենց պապերը։ Շրջափակված Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Ադրբեջանի ագրեսիվ սպառնալիքների պատճառով վաղուց զրկված է նաև օդային ճանապարհից:
 
Ադրբեջանի այսպիսի գործողությունները հանցագործություն են մարդկության և մարդկայնության հանդեպ և պետք է խստորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից:
Հաշվի առնելով ստեղծված աղետալի իրավիճակը` Արցախի պետական համալսարանի գիտական խորհուրդը և ուսանողական խորհուրդը պրոֆեսորադասախոսական, ուսանողական ողջ համակազմի անունից կոչ են անում Ձեզ բարձրաձայնել և անել հնարավոր ամենը՝ Արցախը անհապաղ ապաշրջափակելու և խաղաղ բնակիչներին Ադրբեջանի լարած մահացու օղակից փրկելու համար:
 
Արցախի պետական համալսարանի գիտական խորհուրդ
Արցախի պետական համալսարանի ուսանողական խորհուրդ
23.12.2022
***
Joint statement on behalf of the Artsakh State University Academic and Student Councils
On December 12, 2022, Azerbaijan, for unjustified reasons, blocked the Lachin (Berdzor) Corridor, the only land road connecting Nagorno-Karabakh (Artsakh) with Armenia and the outside world. By doing so, Azerbaijan has gone against the trilateral agreement of November 9, 2020, between Russia, Azerbaijan, and Armenia violating the fundamental rights of citizens to free movement, education, food, and medical care.
 
Azerbaijan`s goal is to humiliate the Armenian population, carry out ethnic cleansing, exert physical and psychological pressure, and to finally expel the Armenians from Artsakh. As a result of Azerbaijan’s criminal actions, the residents of Artsakh have found themselves on the verge of a humanitarian crisis since it has become impossible to supply vital goods, food and medicine, energy to 120,000 civilians, of which about 30,000 are children. The opportunity to provide emergency medical care services in Armenia has been blocked and consequently, patients are dying in hospitals while young children remain in critical condition.
 
In the days leading to New Year’s Day and Christmas, everyone gathered around the table during a holiday symbolizing family and many, regardless of nationality or religious beliefs, remember those living in the four corners of the world, carrying the cross alone, suffering and living through torment. But will the civilized society remember the people of Artsakh, whose road of life has been currently closed for two weeks, and whose ancient Armenian land has been cut from the world in the third millennium thus creating a humanitarian crisis. Will they realize that when all the children of the world begin to feel excitement and special feelings as they wait to open their gifts, parents of 30,000 children of Artsakh will think about only one vital question at that moment: how to ensure their carefree childhood for their children in the Armenian highlands, where their grandfathers have lived for more than 2000 years. The blockaded Nagorno-Karabakh (Artsakh) Republic has also been deprived of an air route for a long time due to the aggressive threats of Azerbaijan.
 
These actions by Azerbaijan are a crime against humanity and must be strongly condemned by the international community.
Taking into account the current catastrophic situation, the Academic Council and Student Council of Artsakh State University, on behalf of the entire faculty and student staff, calls on everyone to speak up and do everything possible to immediately unblock Artsakh and save civilians from the deadly stranglehold by Azerbaijan.
 
Artsakh State University Academic Council
Artsakh State Unviersity Student Council
23.12.2022