Արցախի պետական համալսարան
Սիրելի’ ուսանողներ,
Հարգելի’ գործընկերներ,
 
Անցնող տարին լի էր դժվարություններով ու մարտահրավերներով, որոնք ձեզ հետ միասին կարողացանք համատեղ ջանքերով հաղթահարել՝ արդյունավետ իրականացնելով նախանշած ծրագրերը ուսումնական, գիտակրթական, մարզամշակութային և մի շարք այլ ուղղություններով՝ արձանագրելով հաջողություններ բարդ ու դժվարին պայմաններում։
Արցախի պետական համալսարանը արել և կշարունակի անել հնարավորը կրթության որակի շարունակական բարելավման և աշխատաշուկայի պահանջները բավարարող, մրցունակ մասնագետներ պատրաստելու ուղղությամբ։
 
Մեր բոլոր ձեռնարկումներում մենք որպես սխրանքի ուղենիշ ունեցել և պիտի շարունակենք ունենալ հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր քաջ տղաների հիշատակը, ովքեր ընկան հանուն կյանքի, հանուն մեր ու ձեր ապրելու, ազնիվ ու շիտակ ապրելու, ճշմարիտ արժեքներով ապրելու։ Հավերժ փառք ու խոնարհում նրանց։
 
Եկեք մեզ պատուհասած այս դժվար իրավիճակում չվհատվենք ու չընկճվենք և շարունակենք անկոտրում կամքով խիզախել ամեն մեկս մեր ոլորտում, իրար սատարելով, ապրումակցելով, իրար ձեռք հասցնելով՝ թե’ դասախոս և թե’ ուսանող։ Միասնականությունն ու միաբանությունը, անկոտրում կամքն ու լավատեսությունը և նպատակային աշխատանքը կհասցնեն մեզ մեր ազգային նպատակին։
Ամանորն ու Սուրբ Ծնունդը խորհրդանշում են ընտանիք։ Բոլորիդ ընտանիքներին մաղթում եմ հաջողություններ, բարեկեցություն և խաղաղ ու արժանապատիվ կյանք մեր հայրենիքում։
Արցախը ապրում է Ձեզնով, Արցախը ապրեցնում է Ձեզնից յուրաքանչյուրը։
Մաղթում եմ բոլորիդ անձնական և համազգային իղձերի իրականացում։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
 
Արցախի պետական համալսարանի ռեկտոր՝ Ա. Յու. Սարգսյան