Արցախի պետական համալսարան
Համաձայն գիտխորհրդի կողմից հաստատված 2022-2023 ուսումնական տարվա ԱրՊՀ ուսումնական գործունեության օրացույցի` այսօր՝ հունվարի 9-ին, մեկնարկել են հեռակա ուսուցման համակարգի 1-ին կիսամյակի /ձմեռային/ պարապմունքները, որոնք կտևեն մինչև հունվարի 27-ը:
 
Ավարտական խմբերում պարապմունքները կկազմակերպվեն հունվարի 9-ից մինչև փետրվարի 13-ը, իսկ փորձուսուցումը՝ հունվարի 16-27-ը:
Բանասիրական, բնագիտական, պատմության և իրավագիտության, մանկավարժության և սպորտի ֆակուլտետներում պարապմունքները կազմակերպվում են 1-ին հերթով, իսկ տնտեսագիտության ֆակուլտետում` 2-րդ հերթով։
 
Ստուգարքները կկազմակերպվեն հունվարի 16-27-ը, քննությունները՝ հունվարի 30-ից փետրվարի 3-ը:
 
Հեռակա համակարգի պարապմունքներին զուգընթաց այսօր մեկնարկել են նաև առկա ուսուցման համակարգի 1-ին կիսամյակի եզրափակիչ գնահատումով ստուգումները: