Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի «Մաթեմատիկա» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողների կիրառական փորձուսուցումն անցել է Ստեփանակերտի Ա.Սախարովի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում: Փորձուսուցման ավարտին ուսանողների կողմից դպրոցում կազմակերպվել են հետաքրքիր միջոցառումներ:

Ուսանողների կողմից կազմակերպվել է MATHCAD մաթեմատիկական փաթեթի կիրառությանը վերաբերող դաս-միջոցառում, որին ներկա էին դպրոցի ավագ (10-12-րդ) դասարանների աշակերտները և մաթեմատիկայի ուսուցիչները:
Դաս-միջոցառման շրջանակներում ներկայացվել են փաթեթի մի շարք հնարավորություններ, մասնավորապես՝ ֆունկցիաների գրաֆիկների ճշգրիտ կառուցման և խնդիրների արագ լուծման վերաբերյալ: Կիրառական ծրագրերի փաթեթները նորություն էին ներկաների համար և մեծ հետաքրքրություն առաջացրեցին և’ աշակերտների, և’ ուսուցիչների մոտ: Ուսուցիչները ցանկություն հայտնեցին ուսումնասիրել MATHCAD փաթեթը և կիրառել այն մաթեմատիկայի դասերին՝ նյութի ամրապնդման համար:
 
«Մաթեմատիկա» կրթական ծրագրի ուսանողների կողմից կազմակերպվել է նաև ինտելեկտուալ խաղ, որը տեղի է ունեցել 8-րդ դպրոցի միջին օղակի տարբեր դասարանների աշակերտների միջև:
Ե’վ ուսուցիչները, և’ ուսանողները գոհունակություն են հայտնել փորձուսուցումից՝ այն համարելով արդյունավետ։