Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կազմակերպել է միջոցառում՝ նվիրված կանանց միջազգային օրվան։ Միջոցառմանը ուսանողները հանդես են եկել ասմունքով, երաժշտական, պարային կատարումներով։ Ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանը և ամբիոնների վարիչները շնորհակալություն են հայտնել ուսանողներին՝ կարևորելով մշակութային միջոցառումների դերն ու նշանակությունն ուսումնական գործընթացում։