Արցախի պետական համալսարան

Արցախը Հայաստանին կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում հանրությանը մարդասիրական ծրագրերով աջակցություն ցուցաբերելու ԱՀ պետնախարարի կոչին է միացել ԱրՊՀ շուրջ 70 ուսանող:

 
ՈՒսանողներն ամենակարճ ժամկետում ձևավորել են կամավորական խմբեր, ընդգրկվել բազմաբնույթ աշխատանքներում. նախ մի խումբ տղա ուսանողներ միացել են բեռնաթափման ծանր աշխատանքներին, ապա նաև մեծ թվով կամավորներ տարբեր հերթափոխերով իրականացրել են փաթեթավորման և տեսակավորման աշխատանքներ:
Այսօր էլ ուսանողները մեծ պատասխանատվությամբ շարունակում են զբաղվել կամավորությամբ՝ իրենց նպաստն ու աջակցությունը ցուցաբերելով հանրությանը: