Արցախի պետական համալսարան

Մարտի 21-ին լրացավ Արցախի շրջափակման 100-րդ օրը։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է ակցիա՝ վերահաստատելու պայքարի կամքը և արցախցու ձայնը լսելի դարձնելու համայն աշխարհին։ Արցախի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները մասնակցել են ակցիային, հանդես եկել ելույթներով։