Արցախի պետական համալսարան

Բուհ֊դպրոց֊իրավապահ մարմիններ համագործակցության շրջանակներում  Ստեփանակերտի N5 միջնակարգ դպրոցում ԱրՊՀ իրավունքի ամբիոնի կողմից 9֊րդ դասարանի աշակերտների հետ անց է կացվել «Անչափահասների իրավագիտակցական դաստիարակություն» խորագրով հանդիպում֊քննարկում:

«Միջոցառման հիմնական նպատակը դաստիարակչական բնույթ է կրում»,- նշել է Տաթև Գևորգյանը՝ մանրամասնելով, որ միջոցառման նպատակներից են նաև բարձրացնել աշակերտների մոտ ընդհանուր իրավագիտակցական մակարդակը, գնահատել այդ հարցում ուսուցիչների և տեսուչների ջանքերը, ամրապնդել և արժևորել մեր ազգային արժեհամակարգը, ամուր հենք ստեղծել առողջ հասարակության ձևավորման համար։
Նրա խոսքով՝ նման հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, և այցելություններ կկազմակերպվեն նաև այլ դպրոցներ։