Արցախի պետական համալսարան

Հարգելի՛ Արսեն Ալեքսանդրի,

Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ԳԱԱ  հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվելու առթիվ:

Համոզված եմ, որ Ձեր մասնագիտական գիտելիքների, բնագավառում ունեցած վաստակի  և մարդկային որակների շնորհիվ կհաջողվի պահպանել և հարստացնել հնագիտության և ազգագրության ինստիտուտի՝ տասնամյակներով ձևավորված ձեռքբերումներն ու ավանդույթները, զարգացնել դրանք՝ շարժվելով նաև ժամանակակից գիտության պահանջներին համընթաց: Հնագիտությունն ու ազգագրությունը այն կարևորագույն  բնագավառներն են, որոնք կարող են ծանրակշիռ փաստական լույս սփռել պատմությունն ու ճշմարտությունը աղավաղել և կեղծել փորձող երևույթների դեպքում և նպաստ բերել մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:

Լիահույս եմ, որ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Արցախի պետական համալսարանի հետ համագործակցության նոր էջ կբացի, և համատեղ ջանքերով մեզ կհաջողվի իրականացնել արդյունավետ ծրագրեր:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և բեղուն գործունեություն՝ ի նպաստ հնագիտության և ազգագրության բնագավառի զարգացման և ի շահ մեր հայրենիքի: