Արցախի պետական համալսարան
Սեպտեմբերի 27-ին մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել Խաչերթ՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների: Խաչերթին մասնակցել և անմահացած հերոսների հիշատակին հարգանքի տուրք են մատուցել Արցախի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները։
Հավերժ փառք ու պատիվ մեր անմահացած հերոս քաջորդիներին: