Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ-ի ՈՒԽ-ի Պանելային քննարկումների ակումբի նախաձեռնությամբ  սեպտեմբերի 22-ին կազմակերպվեց առաջին պանելային  քննարկումը՝  «Ապագայի մեր տեսլականը» խորագրով։

Որպես մոդերատոր հանդես եկավ ակումբի անդամ, ՈՒԽ նախագահ Արա Սարգսյանը, ով ելույթի խոսքում նշեց ակումբի բացման անհրաժեշտության, նպատակների մասին, այն է.

 

առկա խնդիրներին նայել տարբեր մասնագետների տեսանկյունից, լսել նրանց տեսակետը, ուսանողներին հնարավորություն տալ հարցուպատասխանի միջոցով ինտեգրվել քննարկմանը, ստանալ հուզիչ հարցերի պատասխանը, ինչու չէ նաև տալ իրենց առաջարկություններով կիսվելու հնարավորություն։

Հանդիպմանը քննարկվեց

ԱՀ-ում և ՀՀ-ում ռազմական, կրթական ոլորտում առկա խնդիրները և լուծման տարբերակները,

 Սպասվող ներքին ու արտաքին մարտահրավերները,

 ՀՀ-ի քաղաքականությունը միջազգային իրավական հարթակներում,

 Արցախի տնտեսության զարգացման տեսլականը,

 ՏՏ ոլորտի զարգացման միտումները Արցախում,

 Արցախի ինքնորոշման իրացման հեռանկարը։

Բանասեր/մանկավարժ պանելիստ Մարգարյան Լուսինե-

Առաջարկ֊-Կառավարությունը պետք է իրավական պետպատվեր ունենա, ստորաբաժանումների աշխատանքի դիտարկման մեխանիզմի գնահատում, յուրաքանչյուր անդամ պետք է ունենա պաշտոնի անձնագիր, միայն իր լիազորությունները չպետք է կարողանա կատարել, այլ նաև՝ ստորաբաժանման ներսում մնացած անդամների լիազորությունները նույնպես, որպեսզի անհրաժեշտության դեպքում նաև փոխարինի, ուսումնական պլանում փոփոխություններ։

            «Ապագա ուսանող» էջ ստեղծել, որի միջոցով աշակերտները ուսանողական կյանքին հետևելու հնարավորություն կունենան։ 

            Ոչ ֆորմալ և ֆորմալ կրթությունը համատեղելով կարող ենք արդյունքի հասնել՝ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելով, ակումբներ հիմնելով։

Ռազմագետ պանելիստ Այդինյան Շահեն- Պրն․ Այդինյանը խոսեց

1.ՆԶՊ-ի և զին․ կենսագործունեության առարկայի յուրացման 

  1. Ռազմահայրենասիրական դաստիարակության անհրաժեշտության մասին, որը, ինչպեսև ընդգծեց, պետք է սկսել դպրոցից։

            Դպրոցական դասագրքերում չպետք է պարտությունը վերագրվի որպես բարոյական հաղթանակ,  պետք է նշվեն մեղավորները, խոսվեն սխալների մասին։

 

 Խնդիրներ  - Պրն Այդինյանը նշեց հետևյալ խնդիրները․

  • Զորքի պատրաստվածությամբ զբաղվելու խնդիր
  • Ունենք առաջնագծի խնդիր, այսինքն առաջնագծում են կրթված,պատրաստված սպաները։

Առաջարկ֊-Պետք է ստեղծվի բանակում մարտական պատրաստվածության ուսուցման գործընթաց։

Պատրաստել զինագործության խմբեր, որտեղ ներգրավված կլինեն նաև աղջիկները։

Իրավաբան պանելիստ  Զաքարյան Սոսի.

Խնդիր- իրականում 1989 թվականին առաջ էր քաշվել իրադարձությունների զարգացման մեկ ուղի` -վերամիավորում Մայր Հայաստանի հետ։ Սակայն ինչ-ինչ պատճառներով տեղի ունեցավ շեղում այս ճանապարհից և Արցախն ու Հայաստանը առանձին-առանձին հռչակեցին իրենց անկախությունները սեփական Սահմանադրություններով ու օրենսդրություններով հանդերձ։

 

Առաջարկություն -Այժմ պետք է կողմնորոշվել, թե ԱՀ վերջնանպատակը որն է, ճանաչում որպես անկախ պետություն, թե՞ Հայաստանի կազմում` որոշակի ինքնավարությամբ,

-մշակել միասնական ռազմավարություն` ապագայի տեսլականով,

-համագործակցել այն պետությունների հետ, որոնց հետ չի համագործակցում Ադրբեջանը,

-և ընդհակառակը, խորացնել համագործակցությունը այն երկրների հետ, որոնց հետ հայ ժողովուրդը ունի պատմական կապեր և ընդհանուր շահ` Հունաստան, Ֆրանսիա, ՌԴ, ԱՄՆ, Իրան և այլն,

-ապահովել դեմոգրաֆիական աճ,

-առավել լիարժեքությամբ օգտագործել սփյուռքի ներուժը։

Տնտեսագետ պանելիստ Թադևոսյան Միհրան

Քննարկման ընթացքում հնչած բոլոր խնդիրների լուծման հիմքում ընկած է տնտեսության զարգացման առաջնահերթության խնդիրը։

Ունենք տնտեսական աճ ,բայց ոչ տնտեսության զարգացում,

2020թ. պատերազմից հետո ամենամեծ վնասը կրել է գյուղատնտեսությունը(կրկնակի կրճատում), իսկ զարգացնել շինարարությունը` բնակարանաշինության շնորհիվ ( ֆինանսավորումը ՀՀ-ից ու Հայաստանի համահայկական հիմնարամից):

 Երկիրը ունի զարգացման 4 քաղաքականություն  

1.Արտաքին անվտանգություն

2.Ներքին անվտանգություն

3.Դրամավարկային քաղաքականություն

4.Հարկաբյուջետային քաղաքականություն 

Մեզ մոտ միայն առկա է ներքին անվտանգությունը և հարկաբյուջետային քաղաքականությունը։Վերջինս նպաստում է ՓՄՁ-ների զարգացմանը, սակայն եթե համեմատական կարգով նայենք ԱՀ-ում դեռևս մեծ բացթողումներ կան ոլորտում։

Արտաքին քաղաքականությունը ապահովվում է այլ երկրների կողմից, իսկ դրամավարկային քաղաքականությունը ՀՀ-ի գոտում։

Առաջարկ֊ 

1.ինտենսիվ գյուղատնտեսություն

2.ապահովագրություն

3.բարձրարժեք ապրանքների արտադրություն

ՓՄՁ-ն խթանել և դարձնել տնտեսության շարժիչ ուժը 

ԱՀ սահմաններից  դուրս բնակվողի ռեսուրսը տրամադրել նրանց, ովքեր պատրաստ են այստեղ ձեռնարկատիրական գործունեություն ծավալել։

 ՏՏ ոլորտ/ Պանելիստ Մնացականյան Արթուր-

Պրն․ Մնացականյանը հանդես եկավ  ֆորմալ ու ոչ ֆորմալ կրթությունը համատեղելու առաջարկով։ Առաջարկեց ունենալ դասասենյակ, որտեղ կանցկացվեն պրակտիկ դասընթացներ ոչ միայն ՏՏ ոլորտի ուսանողների հետ, այլև նրանց հետ, ովքեր հետաքրքրված են այս ոլորտով։ 

Նշեց, որ պետք է հստակ պետական ռազմավարություն  մշակել,համագործակցել  IT կազմակերպությունների և պետական համալսարանի հետ։

Խնդիր֊-չտեղեկացվածություն, մասնագետների խնդիր կա  ու նաև գրաֆիկների անհամապատասխանություն աշխատանքի համար։

Պատմաբան պանելիստ Սարումյան Նունե- Արցախը խաչմերուկ է գերտերությունների համար և խոչընդոտ՝ «Մեծ Թուրանի» համար։ Խոսվեց ներկա իրավիճակում խելամիտ  կողմնորոշման անհրաժեշտության մասին։

 Առաջարկեց աղջիկներին ներգրավել զինագործության խմբակներում, նրանց ևս ռազմական պատրաստության մեջ ընդգրկել։

 

ԱրՊՀ Ուսանողական խորհուրդ