Արցախի պետական համալսարան

«Բանկային գործունեության հիմունքներ» դասընթացի շրջանակներում «Ֆինանսներ» 3-րդ կուրսի ուսանողները բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ կազմակերպել են «Վիրտուալ բանկ» մրցույթ-միջոցառում, որտեղ ներկայացվել են 3 վիրտուալ բանկ՝ Golden Coin Bank, Bank of Armenia, My Bank:

Խմբերից մեկը, որը ներկայացնում էր Golden Coin Bank-ը, ստեղծել է նաև կայքէջ բանկի համար։

Միջոցառմանը հրավիրված էին «Ֆիդես» ՈւՎԿ-ի վարկային բաժնի պետ  Անժելա  Սարգիսջանյանը, ՄՌԿ բաժնի պետ  Մելինե Ավանեսյանը, ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ:

2003թ.-ից նոյեմբերի 22-ը Հայաստանում նշվում է որպես բանկային աշխատողի օր: ՀՀ կառավարության կողմից նոյեմբերի 22-ը որպես բանկային աշխատողի օր հռչակելը պատահական չէ. 1993թ.-ի  այդ օրը սովետական ռուբլու փոխարեն Հայաստանում շրջանառության մեջ դրվեց  հայկական դրամը: Ազգային արժույթն առանցքային դեր ունեցավ նաև Հայաստանի ֆինանսական համակարգի ձևավորման համար:

Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Ն.Ավանեսյանը, շնորհավորել է բանկային աշխատողներին, նշելով.  «Բանկային ոլորտում աշխատելը պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ, կատարելագործված գիտելիքներ և  հմտություններ:  Թող Ձեր աշխատանքում ավելի շատ կայունություն լինի, որպեսզի գնահատվեք ըստ արժանվույն և ամեն տարի հասնեք  կարիերայի արագորեն աճի: Մաղթում ենք Ձեզ անձնական բարեկեցություն և համբերություն հաճախորդների հետ աշխատելիս»:

Միջոցառումից հետո հյուրերը ևս արտահայտել են իրենց կարծիքները: «Ֆիդես» ՈւՎԿ-ի վարկային բաժնի պետ Անժելա Սարգիսջանյանը, շնորհակալություն հայտնելով ուսանողներին օրը նշանավորելու համար, բանկում աշխատելու համար մասնագիտական կարողություններից բացի կարևորել է նաև սերն ու էնտուզիազմը դեպի աշխատանքը:

Մասնակից թիմերին ամբիոնի կողմից տրվել են շնորհակալագրեր: