Արցախի պետական համալսարան

«Տարվա լավագույն ուսանող» մրցույթն անց է կացվում երկու փուլով՝ ներբուհական և հանրապետական՝ հիմք ընդունելով ներկայացված թեկնածուների ուսման առաջադիմությունը, մասնագիտական ձեռքբերումները և հասարակական ակտիվությունը:

Մրցույթին այս տարի հայտ էին ներկայացրել ֆակուլտետների լավագույն ուսանողները՝
«Հոգեբանություն» կ/ծ 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Իլգարի Առստամյանը, «Անգլերեն լեզու և գրկանություն» կ/ծ 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիաննա Իգորի Աղաբեկյանը, «Մաթեմատիկա» կ/ծ 4-րդ կուրսի ուսանողուհի Ռուզաննա Անատոլիի Սահակյանը, «Իրավագիտություն» կ/ծ 3-րդ կուրսի ուսանող Արա Կարոյի Սարգսյանը և «Ֆինանսներ» կ/ծ 4-րդ կուրսի ուսանող Քրիստինե Կարենի Կարապետյանը:
Մրցույթի արդյունքներով ԱրՊՀ 2022-2023 ուստարվա լավագույն ուսանող է ճանաչվել Արա Սարգսյանը: Նա կմասնակցի «Տարվա լավագույն ուսանող» մրցույթի հանրապետական փուլին, որտեղ մրցույթը կկայանա տարբեր բուհերի լավագույն ճանաչված ուսանողների միջև:
ԱրՊՀ մրցույթին հայտ ներկայացրած մյուս ուսանողները տարբեր անվանակարգերում կխրախուսվեն ռեկտորի կողմից:
Շնորհավորում ենք մեր ուսանողներին, իսկ Արա Սարգսյանին մաղթում ենք հաջողություններ մրցույթի հաջորդ փուլում: