Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ «Հոգեբանություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողները մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս Արմինե Ավանեսյանի ղեկավարությամբ ԵՊՀ-ին կից առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի 8 «ա» դասարանի աշակերտների համար կազմակերպել են հանդիպում «Ճանաչիր ինքդ քեզ» խորագրով:

Անդրադարձ է կատարվել հետևյալ հարցերին՝ ի՞նչ է տեղի ունենում իմ ներաշխարհում, ի՞նչ է տեղի ունենում այլ մարդկանց հետ իմ փոխհարաբերություններում, ժամանակի արդյունավետ կառավարում:
Ուսանողները և աշակերտները կատարել են ուսուցողական-հոգեբանական վարժանքներ:
Հանդիպման նպատակն էր վարժանքների միջոցով օգնել դեռահասներին ճանաչել և վերլուծել սեփական անձը, ինչպես նաև բուհ-դպրոց կապի ամրապնդումը։