Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում «Կառավարում» 3-րդ կուրսի ուսանողների և դասախոս Մարիաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում։ Նպատակն էր դասընթացից ստացած ուսանողների տեսական գիտելիքները գործանականում կիրառելու հմտությունը զարգացնելը։
Ուսանողները ցուցադրել են իրենց կողմից վիրտուալ ստեղծված կազմակերպության՝ «Ագաթ»-ի 10-ամյա գործունեությունից կարևոր դրվագներ, կազմակերպությունը գրանցելու, կառավարելու և այլ առանձնահատկություններ։
 
Ներկա էին ֆակուլտետի դեկանը, դասախոսները, ովքեր կարևորել են միջոցառման դերը` ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացման տեսանկյունից։