Արցախի պետական համալսարան
Արցախի պետական համալսարանում համագործակցության շրջանակում բնագիտական ֆակուլտետի կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկայի ամբիոնի և
ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացված պրոբլեմների ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի է ունեցել առցանց հանդիպում։
ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ-ի գիտաշխատող, ֆ.մ.գ.թ. Սերգեյ Աբրահամյանի և Սամվել Մարտիրոսյանի կողմից հեռավար եղանակով կազմակերպվել է գիտական սեմինար՝ «Սոցիալական ինժեներինգ» թեմայով:
Սեմինարին մասնակցել են «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» ամբիոնի վարիչ Վ.Առստամյանը, ամբիոնի դասախոսներ, ՏՏ և ԻԿՄ մասնագիտության ուսանողներ:
«Թեման արդիական էր և շատ կարևոր մեր ուսանողների համար։ Նմանատիպ առցանց հանդիպումները կրելու են շարունակական բնույթ»,- իր խոսքում նշել է ամբիոնի վարիչ Վ.Առստամյանը:
Սեմինարի ավարտից հետո թեմայի շուրջ տեղի է ունեցել քննարկում, բանախոսները պատասխանել են ուսանողների հարցերին: