Սեպտեմբերի 9-ից Արցախի պետական համալսարանում մեկնարկել է պատմաճանաչողական արշավների լայն ծրագիր, որի առաջին մասնակիցներն էին բարձր առաջադիմությամբ համալսարան ընդունված առաջին կուրսեցիները։
Շուրջ 500 ուսանող հասցրել են ծրագրի մասնակից դառնալ: Նախաձեռնության շրջանակներում ուսանողները այցելել են Տիգրանակերտ, Դիզափայտ, Ամարաս, Դադիվանք, Հունոտի կիրճ, Երիցմանկանց վանք և Ուլուբաբ:
Ծրագիրը կրում է ինչպես հայրենաճանաչողական, այնպես էլ բնապահպանական բնույթ:
Արշավներն իրականացվում են ԱրՊՀ ղեկավարության, ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի բաժնի, ինչպես նաև ուսանողական խորհրդի աջակցությամբ: