Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ հարգելի՛ ուսանողներ

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի առաջնորդության զարգացման ծրագրին միանալ ցանկացողները կարող են դիմել ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին:

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն իրականացնում է առաջնորդության զարգացման իր ծրագիրը՝ հանուն կրթական հավասարության և երիտասարդների կարողությունների հզորացման։

Ծրագիրը բացառիկ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին՝ անկախ իրենց մասնագիտությունից, միանալ շարժմանը,աշխատել լավագույն մասնագետների հետ՝ միևնույն ժամանակ նպաստելով Հայաստանում կրթության որակի բարձրացմանն ու գյուղական համայնքների զարգացմանը։

Առավել որակյալ կրթություն ստանալու հնարավորություն է ընձեռվում Հայաստանի բոլոր երեխաներին՝ անկախ իրենց բնակավայրից և սոցիալ-տնտեսական կարգավիճակից։

Ծրագրի մասնակիցները սեփական օրինակով սահմանում են դասավանդման նոր չափանիշ, կարողանում են նոր մեթոդների շնորհիվ առավել արդյունավետ դարձնել ուսումնական գործընթացն ու աշակերտների ներգրավվածությունը դրանում։ Համախոհ մասնակիցների խմբի, համայնքների, աշակերտների, նրանց ծնողների,այլ ուսուցիչների ու աջակիցների շնորհիվ թիմը միավորվում է մեկ տեսլականի շուրջ՝ գերազանց կրթությունը հասանելի դարձնել բոլոր երեխաների համար։

Ընտրական փուլերը հաղթահարելով՝ ծրագրի մասնակիցները վերապատրաստվում և շարունակում են իրենց աշխատանքը դպրոցներում՝ ստանալով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրի մասնակցի կարգավիճակ։

Ծրագրի մասնակցության առավելություններն են՝

․Առաջնորդական հմտությունների զարգացում և վերապատրաստող մասնագետների շարունակական աջակցություն

․Մեր գործընկեր կազմակերպություններում մասնագիտական զարգացման հնարավորություն

․ Մանկավարժի որակավորում ստանալու համար մագիստրոսի կրթական աստիճանի ձեռքբերման ուսման վարձի վճարում։

․Ամենամսյա ֆինանսական աջակցություն ի հավելումն դպրոցից ստացվող աշխատավարձի

Նվազագույն պահանջներն են՝

․ 2021թ․ հուլիս ամսվա դրությամբ բակալավրի կրթական աստիճանի առկայություն

․Հայերենի գերազանց իմացություն