Արցախի պետական համալսարան

ՈՒՀՏԱ և կարիերայի բաժինը տեղեկացնում է, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունում առկա է մարդկային ռեսուրսների մասնագետի թափուր աշխատատեղ՝ Հադրութ քաղաքում։

 

Պարտականություններ․

  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր, անհատական իրավական ակտեր, վարել աշխատողների անձնական գործերը,
  • Տրամադրել տեղեկանքներ աշխատողներին,
  • Վերահսկել աշխատողների հաճախումը,
  • Կազմակերպել և իրականացնել աշխատողների հավաքագրումը՝ օգտագործելով համալրման տարբեր աղբյուրներ,
  • Կատարել աշխատողների նախնական ընտրություն,
  • Համագործակցել ուսումնական հաստատությունների հետ՝ աշխատողների ներգրավման նպատակով,
  • Կազմակերպել նոր աշխատողի ծանոթացումը Ընկերությանը, անմիջական ղեկավարի հետ համագործակցելով համոզվում է, որ նոր աշխատողն անցնում է համապատասխան հրահանգավորումներ, գնահատել սահմանված փորձաշրջանի արդյունքներն անմիջական ղեկավարի արձագանքների հիման վրա, պարբերաբար հետևել նոր աշխատողի աշխատանքին, ապահովել նոր աշխատողի ինտեգրումն Ընկերությանը,
  • Լսել աշխատողներին՝ մարդկային ռեսուրսներին առնչվող խնդիրները վերհանելու և վերլուծելու նպատակով,
  • Վարել աշխատողի պրոֆիլի վերաբերյալ տվյալների բազա, որպեսզի հնարավոր լինի անհրաժեշտության դեպքում ներքին ռեսուրսներով համալրել թափուր հաստիքներ կամ կազմակերպել ռոտացիաներ, ներառելով աշխատողի վերաբերյալ ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը։

Պահանջներ․

  • ՀՀ աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն,
  • Հարցազրույց վարելու հմտություն,
  • Հաղորդակցման հմտություն,
  • Պլանավորման ունակություն,
  • Ուշադրություն և կենտրոնացում:

Մասնագիտական կրթությունը և որակավորումը կդիտվի որպես առավելություն։

Աշխատավարձը՝ 150 000 ՀՀ դրամ։

Մանրամասների համար կարող եք զանգահարել 097 267009 հեռախոսահամարով։