Արցախի պետական համալսարան

Հարգելի´ ուսանողներ

Ստորև ներկայացնում ենք ԱրՊՀ «Կրեդիտային համակարգով առկա ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպման» կարգից մի հատված.

ԲԱԺԻՆ 6 «Գիտելիքների ստուգման և գնահատման համակարգ»

6.3 Բանավոր քննության /ստուգման/ գնահատականն ուսանողն իրավունք ունի բողոքարկելու քննող դասախոսին /հանձնաժողովին/ այն հայտարարելու պահին` առանց լսարանից դուրս գալու: Ուսանողի և դասախոսի համաձայնության դեպքում գնահատականը գրանցվում է ամփոփագրում, իսկ անհամաձայնության դեպքում դասախոսը /ընթերական/ դիմում է ամբիոնի վարիչին կամ նրա բացակայության դեպքում` ֆակուլտետի դեկանին: Բողոքարկման գործընթացն իրականացվում է մինչև ստուգման ավարտը ամբիոնի վարիչի, իսկ նրա բացակայության դեպքում` ֆակուլտետի դեկանի կողմից: Բողոքարկման արդյունքում որոշում է ընդունվում դասախոսի /հանձնաժողովի/ գնահատականի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին, որն էլ արձանագրվում է ամփոփագրում: