Արցախի պետական համալսարան

Սիրելի ուսանողներ։

Սիրով տեղեկացնում ենք, որ հուլիսի 17-ին մեկնարկած ուսանողական նախաձեռնությունը օրերս ամփոփվեց, և հավաքված բոլոր ծանրոցներն ու նամակները հասան իրենց փոքրիկ հասցեատերերին։

ԱրՊՀ հանրային նշանակության միջոցառումների կազմակերպիչ Վահե Գալոյանը ուսանողների կողմից հանգանակված նվերներն ու աջակցությունն անձամբ հասցեատիրոջը հասցնելու նպատակով մեկնել էր ՀՀ Տավուշի մարզ։

Վահե Գալոյանը նաև տեղեկացրել է, որ Այգեպարի մանկապարտեզն արդեն վերանորոգվել է, ինչի շնորհիվ հնարավոր է եղել երեխաների հետ հանդիպել և ջերմ զրուցել մանկապարտեզի վերանորոգված շենքում։ Ըստ նրա, Այգեպարում տիրում է հայրենասիրական բարձր տրամադրություն և մարտական ոգի։

Հայրենիքը սկսվում է սահմանից և ավարտվում այնտեղ, իսկ սահմանին տիրող կյանքը հույս և վստահություն է ներշնչում բոլորիս։