Արցախի պետական համալսարան

Կիրառական մաթեմատիկայի  և ինֆորմատիկայի  ամբիոն

«Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության կրթական ծրագիր

Ուսումնական պլաններ 2020-2024

Բակալավրիատ

Տեղեկատվական տեխնոլոգիաներ (առկա)

Տեղեկատվական տեխնոլոգիաներ (հեռակա)

Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) (առկա)

Մագիստրատուրա

Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա (առկա)

Տեղեկատվական համակարգեր (առկա)

Ամբիոնի վարիչ՝ մ.գ.թ., դոցենտ Վազգեն Վահանի Առստամյան

Հասցե` ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Մ.Գոշի 5,

Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի  ամբիոն

Հեռ.՝  Ներքին   (9-04-43)-1-48

Էլ-փոստ` varustamyan@rambler.ru

 

Ամբիոնը հիմնադրվել է 2001 թվականին` Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի կազմում:

Ամբիոնը պատրաստում է «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավր և մագիստրոսի որակավորմամբ մասնա­գետներ, որոնք կարող են աշխատել  կազմակերպություններում և ընկերություններում՝ որպես ծրագրավորման, հաշվողական ցանցերի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ:

Ամբիոնի առաքելությունն է կրթություն-աշխատաշուկա համագործակցության, ուսանողա­կենտրոն ուսումնառության, կիրառական գիտելիքի փոխանցման, հետազոտությունների ուղղությամբ մասնագիտական ներուժի կենտրոնացման, ուսումնառության նորարարական միջավայրի ստեղծման ճանապարհով արհեստավարժ մասնագետների պատրաստումը:

Ամբիոնի հիմնական նպատակն է պատրաստել ժամանակակից, խորը գիտելիքներով ու գործնական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններով կհամապատասխանեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի կողմից ներկայացվող պահանջներին և չափորոշիչներին:

Ամբիոնի խնդիրներն են

  • Պատրաստել համակարգչագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարձր որակավորմամբ մասնագետներ, որոնք կկարողանան իրականացնել հետազո­տա­կան և կիրա­ռական աշխատանքներ:
  • Ապահովել ապագա մասնագետների մրցունակության հնարավորություններ:
  • Արմատավորել տեսությունները սովորելու, գործնականում կիրառելու և ուրիշներին սովորեցնելու, քննադատական, ստեղծագործ մտածելու, վերլուծելու և խնդիրներ լուծելու, գաղափարները արդյու­նավետ փոխանցելու հմտություններ, ունակություններ և կարողություններ:
  • Ընդլայնել միջազգային համագործակցության շրջանակները, ուսումնական գործընթացի մասնա­կիցների համար ապահովել մասնագիտական տեղեկատվության աղբյուրներ:
  • Ապահովել ուսումնական և գիտահետազոտական պրակտիկաներ համապատասխան մասնա­գիտացված ստորաբաժանումներում:

Ամբիոնի  գործընկերները

Ամբիոնը համագործակցում է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի, Խաչատուր Աբովյանի անվան  հայկական պետական մանկավարժական համալսարանի, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի, ՀՀ ԵՊՃՀ-ի և ներքին շահակիցների՝ ՇՏՀ, Ստեփանակերտի Մ.Մաշտոց համալսարանի,  Ստեփանակերտի Գ.Նարեկացի  համալ­սարանի և Ստեփանակերտում գործող «Սիներջի սիստեմս», «Ղարաբաղ Տելեկոմ», «Կապիտալսոֆտ», «Ինստիգեյտմոբայլ» ընկերու­թյուն­ների հետ:

Ամբիոնը գործունեություն է ծավալում երկու հիմնական ոլորտում՝ կրթական և գիտահետազոտական:

Կրթական ոլորտ

2016 թ. ամբիոնի կողմից մշակվել և ներդրվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնա­գիտական կրթական ծրագիրը: Ամբիոնը մատուցում է ծառայություններ վերոնշյալ մասնա­գիտությամբ առկա և հեռակա կրթաձևերով: Բակալավրական ուսուցումից զատ ամբիոնում գործում է  առկա մագիստրոսական ուսուցում:

Առկա   մագիստրատուրա

  • Տեղեկատվական համակարգեր

Ծրագրերում դասավանդվող հիմնական դասընթացներն են՝

  • Web  համակարգերի մշակում,
  • Թվային ֆիրմաների ղեկավարում,
  • Ծրագրավորման  տեխնոլոգիա,
  • Տվյալների բազաների համակարգերի ղեկավարում,
  • Մեծ տվյալների անալիզ,
  • ASP.NET Core տեխնոլոգիա,
  • Նեյրոնային ցանցեր,
  • Xamarin տեխնոլոգիա:

Բակալավրական  ծրագրերում  դասավանդվող  դասընթացներից  են՝

  • Ինֆորմատիկա,
  • HTML, CSS,
  • Ծրագրավորման հիմունքներ,
  • JavaScript ծրագրավորման լեզու,
  • Համակարգչային գրաֆիկա,
  • Java ծրագրավորման լեզու,
  • C # ծրագրավորման լեզու,
  • Օբեկտների կողմնորոշմամբ ծրագրավորում,
  • Արհեստական բանականության հիմունքներ,
  • Օպերացիոն համակարգեր:

Ծրագրերը ներառում են նաև բազմաթիվ այլ առարկաներ, որոնք, ըստ էության, լրացնում են գիտելիքները ծրագրավորման (ալգորիթմական, ֆունկցիոնալ, վեբ), տվյալների բազաների (հենքեր) մշակման, տվյալների վերլուծության, մեքենայական ուսուցման, կրիպտոգրաֆիայի, թվային պատկերների մշակման, արհեստական բանականության և մաթեմատիկայի ու ինֆորմատիկայի բնագավառների այլ ուղղություններով:

Գիտահետազոտական գործունեության ոլորտ

Ամբիոնը գիտահետազոտական աշխատանքներ է իրականացնում հետևյալ ուղղություններով՝ 

  1. Կառավարման ավտոմատացված  համակարգերի  նախագծում  և ծրագրային ապահովում:
  2. Սովորական դիֆերենցիալ համակարգերի  օսցիլացիոն հատկությունների   ուսումնասիրություն
  3. Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում ուսումնական գործընթացում
  4. Հեռավար ուսուցման ներդրում կրթության համակարգում:

Դասընթացի վարման համար օգտագործվում է  4 համակարգչային լսարաններ, որոնք հագեցած են ժամանակակից համակարգչային տեխնիկայով, էլեկտրոնային գրատախտակներով, լուսածրիչներով, տեղային և ինտերնետ ցանցերով:

Ամբիոնի կազմը

  1. Առստամյան Վազգեն Վահանի- մ.գ.թ., դոցենտ
  2. Սահակյան Գեորգի Հրանտի – ֆմ.գ.թ., դոցենտ
  3. Սանթրյան Սերյոժա Նիկոլայի- ֆմ.գ.թ., դոցենտ
  4. Մանասյան Վոլոդյա Շմավոնի -դոցենտի պաշտոնակատար
  5. Երիցյան Սվետլանա Լազարի- դոցենտի պաշտոնակատար
  6. Աբրահամյան Սերգեյ Ենոքի - ֆմ.գ.թ., դոցենտի պաշտոնակատար
  7. Դալլաքյան Գուրգեն Վանիկի- ֆմ.գ.թ., դոցենտ
  8. Ավետիսյան Ռազմելա Վազգենի -ավագ դասախոսի պաշտոնակատար
  9. Զաքարյան Ժասմեն Զավենի - ավագ դասախոսի պաշտոնակատար
  10. Գրիգորյան Սուսաննա Աբելի- ավագ դասախոս
  11. Հարությունյան Անուշ Խաչատուրի -դասախոս
  12. Մնացականյան Արթուր Սերոբի - դասախոս
  13. Հարությունյան Կարինե Համլետի – դասախոս
  14. Հայրապետյան Օֆելյա Պավելի- դասախոս
  15. Գալստյան Աննա  Վիլենի  - ասիստենտ
  16. Մելքումյան Գոհար Էդվարդի-ասիստենտ
  17. Աղասյան Անահիտ Արամայիսի- ասիստենտ
  18. Գրիգորյան Շողիկ Արտակի- ասիստենտ
  19. Սողոմոնյան Լիլիթ Կառլենի - ասիստենտ
  20.