Արցախի պետական համալսարան

224075

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Դեկան` բ.գ.թ., դոցենտ Մարգարյան Լուսինե Գեորգիի

Էլ. հասցե` margaryanlusine06@asu.am

Բանասիրական ֆակուլտետի ռազմավարական ծրագիր 

     1969թ.   Արցախում    բարձրագույն կրթական հաստատության  հիմնադրման առաջին իսկ օրվանից  տարբեր անվանումներով  ու կառուցվածքով  գործում էր  բանասիրական ֆակուլտետը:  Ֆակուլտետի առաջին    կառույցը ամբիոնի դեր կատարող  հայոց լեզվի և գրականության մասնագիտական առարկայական հանձնաժողովն էր, որի   նախագահը   պրոֆեսոր Գուրգեն  Անտոնյանն էր: 1974թ.  բուհն  ավարտել են առաջին շրջանավարտները՝  Հայոց լեզու և գրականություն մասնագիտությամբ:  

  1974թ.  ձևավորվել են առաջին ամբիոնները՝ հայոց լեզվի և գրականության ու ռուսաց և օտար լեզուների:  Հայոց լեզվի և գրականության ամբիոնը  2002թ.  վերակազմավորվեց  հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի  ու հայ գրականության և ժուռնալիստիկայի  ամբիոնների:

  1994թ. ռուսաց և օտար լեզուների ամբիոնի  վերակազմավորման հետևանքով   ձևավորվեց ռուսաց լեզվի և գրականության  ու օտար լեզուների ամբիոնները:  

  2000թ. օտար լեզուների ամբիոնը տրոհվեց  2՝  օտար լեզուների և անգլերենի ամբիոնների: 2017թ. գերմաներենի և ֆրանսերենի ամբիոն վերանվանված օտար լեզուների ամբիոնը վերամիավորվեց  անգլերենի ամբիոնին՝  վերանվանվելով  ռոմանագերմանական լեզուների ամբիոն:  

   Ֆակուլտետն  սկզբնապես անվանված էր պատմաբանասիրական, որի առաջին ղեկավարն էր պ.գ.թ.  Ստեփան Վաղարշակի Դադայանը:

   1996 թ. ֆակուլտետը վերանվանվել է  հումանիտար, որի ղեկավարն էր  մ.գ.դ. Գրիշա Համբարձումի   Հարությունյանը:

  1999թ.  հումանիտար ֆակուլտետի հայոց լեզու, ռուսաց լեզու և օտար լեզուների ամբիոնների հիմքի վրա  ստեղծվեց  բանասիրական ֆակուլտետը, որը   ղեկավարում  էր բ.գ.թ., դոցենտ  Արմեն Յուրիկի Սարգսյանը:  2009թ.  բանասիրական ֆակուլտետը տրոհվեց    2 ֆակուլտետների՝ հայ բանասիրության  և լրագրության, որի ղեկավարումը շարունակեց  Արմեն Յուրիկի Սարգսյանը,  և օտար լեզուների ֆակուլտետը, որի ղեկավարությունը  ստանձնեց Էլեոնորա  Արմենակի Հայրապետյանը:   2011թ-ից  հայ բանասիրության  և լրագրության ֆակուլտետի  ղեկավար ընտրվեց  բ.գ.դ, ԱրՊՀհ պրոֆեսոր Հովիկ Գաստելլոյի Մուսայելյանը:

2014  թվականին  հայ բանասիրության և օտար լեզուների ֆակուլտետները վերամիավորվեցին և ֆակուլտետի  ղեկավարությունը ստանձնեց մ.գ.թ., դոցենտ Էլեոնորա  Արմենակի Հայրապետյանը:  2017թ- ից  ֆակուլտետը ղեկավարում  է  բ.գ.թ., դոցենտ Լուսինե  Գեորգիի Մարգարյանը:

 ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

   Արցախի պետական համալսարանի  բանասիրական ֆակուլտետի առաքելությունը մասնագիտական գիտելիքներով  և  հմտություններով  մրցունակ,  համամարդկային արժեքները ճանաչող, ազգայինն առաջնահերթորեն կարևորող  արհեստավարժ բանասեր-մանկավարժի, լրագրողի, թարգմանչի  պատրաստումն է:

ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

     Ֆակուլտետի տեսլականն է՝  բարձրացնել  ստորաբաժանման գործունեության արդյունավետությունը, նպաստել  ֆակուլտետի  մրցունակության բարձրացմանը, ապահովել կրթական բարձր որակի մշակույթի  ձևավորումը,  մատուցվող  կրթական ծառայությունների   համապատասխանությունը և համադրելիությունը միջազգային չափանիշներին:

ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

     Ֆակուլտետի կրթական գործունեությունը պետք է համահունչ  լինի  փոփոխվող  միջավայրի առաջարկող պայմաններին.

  • Մշտապես ուսումնասիրել դասավանդման, ուսումնառության և հետազոտության փոխկապակցման ժամանակակից կրթափորձը՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում կիրառելու նպատակով:
  • Մատուցվող կրթական ծառայությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներում հաշվառել ժամանակի կրթական պահանջը և կարևորել ուսանողության  կարծիքը.
  • Կրթական գործընթացում ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների ընդլայնված և արդյունավետ օգտագործումը։

   Ֆակուլտետի` մասնագետների պատրաստմանն ուղղված գործունեությունը պետք է նպաստի ուսանողների անձի ստեղծագործական, հոգևոր և ֆիզիկական հնարավորությունների զարգացմանը:

   Ֆակուլտետի դաստիարակչական գործունեությունը պետք է ուղղված լինի ուսանողների   կողմից ազգային արժեքների կարևորման գիտակցության  ամրակայմանը,  իրենց իրավունքների և պարտականությունների նկատմամբ գիտակցված վերաբերմունքի ընկալմանն ու համապատասխան վարքի դրսևորմանը:

 Բանասիրության ֆակուլտետի շրջանավարտն  աներկբա  հարգանք  պիտի  ունենա  իր մայրենիի  հանդեպ,   պետական լեզուն ընդունի որպես  ազգային արժեք, հարգի  պետական խորհրդանիշները, ազգային ավանդույթները  և անհանդուրժող լինի հակասահմանադրական ու հակահասարակական  դրսևորումների նկատմամբ: 

    

  ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Բակալավրիատ

- Լրագրություն

- Հայոց լեզու և գրականություն

- Անգլերեն լեզու և գրականություն

- Ռուսաց լեզու և գրականություն

- Թարգմանչական գործ (անգլերեն և հայերեն լեզուներ)

Մասնագիտական մանկավարժություն

- Հայոց լեզու և գրականություն

- Ռուսաց լեզու և գրականություն

- Անգլերեն լեզու և գրականություն

Լեզվաբանություն

- Թարգմանչական գործ (անգլերեն և հայերեն լեզուներ)

-Թարգմանչական գործ  (ըստ լեզուների)

 Լրագրություն

- Լրագրություն

Մագիստրատուրա

Հայոց լեզու և գրականություն

- Հայոց լեզվի պատմություն և գրաքննադատություն

- Հայ գրականության պատմություն

Օտար լեզու և գրականություն

- Ռուսաց լեզու

- Անգլերեն լեզու

- Ռուս գրականություն

-Ռուսաց լեզու և գրականություն

Լրագրություն

- Լրագրություն

 

Ֆակուլտետն ունի 4 ամբիոն

Ռոմանագերմանական լեզուների ամբիոն

Ռուսաց լեզվի և գրականության ամբիոն

Ակ.Ս.Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոն

Գրականության և լրագրության ամբիոն