Արցախի պետական համալսարան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

 Դեկան՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Բորիսի Խաչատրյան

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ռազմավարական ծրագիր

Պատմության և իրավագիտության ֆակուլտետը  ներկայիս իր կառուցվածքով ստեղծվել է 2015 թվականին: Այն իր մեջ ընդգրկում է իրավունքի ամբիոնը, պատմության և քաղաքագիտության ամբիոնը և կերպարվեստի ու գծագրության ամբիոնը: Ստեղծման պահին քաղաքագիտության ամբիոնը գործում էր առանձին: 2019 թվականին քաղաքագիտության ամբիոնը միացվեց պատմության ամբիոնին՝ սպասարկելով միաժամանակ երկու մասնագիտություններին:

Դեռևս 2010 թվականին ֆակուլտետում ընդգրկված էին միայն երկու մասնագիտություններ՝ պատմություն և քաղաքագիտություն: Ֆակուլտետը կոչվում էր պատմության և քաղաքագիտության: 2015 թվականին ֆակուլտետի կազմում ընդգրկվեց նաև իրավագիտություն մասնագիտությունը, 2016 թվականին կերպարվեստ և գծագրություն մասնագիտությունը: Ֆակուլտետը վերանվանվեց պատմության և իրավագիտության:  ֆակուլտետում ընդգրկված ամբիոններն  ունեն փոխադարձ մասնագիտական ուսումնասիրությունների, հետազոտությունների  լայն ոլորտներ, որոնց իրացումն հետևողականորեն ներառված է ֆակուլտետի զարգացման հայեցակարգային դրույթներում:  

Ֆակուլտետում իրականացվող կրթադաստիարակչական, գիտահետազոտական գործունեության արգասիքներն արտացոլվում են հրատարակվող  ամենամյա հաշվետվություններում:  

Ֆակուլտետն ունի ԱրՊՀ զարգացման ռազմավարական պլանի հիմնական դրույթներից բխող ռազմավարական ծրագիր: Ստորև ներկայացված են ծրագրի հիմնական դրույթները:

ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի առաքելությունը բխում է համալսարանի որդեգրած ռազմավարությունից, համահայկական տիրույթում նրա դերակատարության արժևորումից:

Որպես գերակա նպատակ համարելով Արցախի պետականության կայացմանն ու բարգավաճմանն ուղղված առաքելությունը՝ ֆակուլտետի որդեգրած զարգացման ռազմավարությունը ենթադրում է կայուն մասնագիտական գիտելիքներով, հայրենաշեն մտածողությամբ, համամարդկային բարձր արժանիքներով դաստիարակված ու զինված անհատ-քաղաքացու ձևավորումը: Ֆակուլտետում ընդգրկված գիտական ողջ ներուժի՝ դասախոսական և ուսանողական կազմի գերխնդիրը նորագույն ազգային կրթական, ինչպես նաև եվրոպական բարձրագույն կրթական տարածքի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստումն է: Ֆակուլտետի առաքելությունը  մրցունակ, արհեստավարժ, ինքնահաստատված մասնագետների՝ իրավագետների, պատմաբաների, քաղաքագետների և արվեստագետների պատրաստումն է:

Ֆակուլտետի գիտական ներուժը, գիտահետազոտական ստեղծարար գործունեությունն անհրաժեշտ է նպատակաուղղել համահայկական, ինչպես նաև Արցախի հանրապետության տարբեր ոլորտներում առկա  հիմնախնդիրների լուծման, կրթական, մշակութային, քաղաքական, սոցիալական ոլորտների զարգացմանը:

ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Ֆակուլտետի զարգացման տեսլականը հետևյալն է. դառնալ ԱրՊՀ  զարգացման ռազմավարական պահանջներին համապատասխան ստորաբաժանում, որը կայուն դերակատարություն կունենա համալսարանի զարգացման ուղեծրում, բարձր պատասխանատվություն հանդես կբերի հանրապետության առջև ունեցած գիտահետազոտական ներուժի բացահայտման, կատարելագործման,  մասնագետների թողարկման ծառայությունները լիարժեք իրականացնելու, առողջ հասարակության ձևավորման գործում:

Ֆակուլտետի գիտահետազոտական գործունեությունը նպատակաուղղված է ներառված մասնագիտությունների գծով անընդհատ գիտական աշխատանքների իրականացմանը, գիտական բանավեճերի, քննարկումների, գիտաժողովների կազմակերպմանը: Ֆակուլտետի գիտական խնդիրը Արցախի պատմության, մշակույթի, իրավական, քաղաքական դաշտի շարունակական ուսումնասիրության իրականացումն է:

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ֆակուլտետի գիտահետազոտական գործունեությունը նպատակաուղղված է արցախահայության՝ որպես ինքնորոշված ժողովրդի հիմնարար իրավունքների ու ազատությունների իրացման, նրա պատմական տարածքի՝ Արցախի  հայկականությունը շարունակաբար ապացուցելու, ներկայացնելու  և թուրք-ադրբեջանական պատմական կեղծարարություններին հակադարձելու, արցախյան հիմնահարցի շուրջ ճկուն քաղաքագիտական լուծումների առաջադրման, մշակութային զարգացման  և այլ հարակից խնդիրների լուծմանը:  Գիտահետազոտական գործունեությունը  հիմնված է  ակադեմիական ազնվության, գրագողությունը բացառելու սկզբունքների վրա,  արդիականության գիտական պահանջներին համահունչ:

Աշխատանքներ են տարվում Ֆակուլտետի գիտահետազոտական գործունեությունը նպատակամղելու  առողջ կադրային հերթափոխության իրականացմանը: Վեր են  հանվում հետազոտական, վերլուծական դատողությամբ և հետագա գիտական գործունեություն ծավալելու մղում ունեցող ուսանողներին, մագիստրանտներին, նրանց նպատակաուղղում կրթությունը ասպիրանտուրայում շարունակելու, գիտական հետազոտություններ իրականացնելու գաղափարին:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ֆակուլտետն ունի արտաքին գիտական կապեր՝ Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետների, մասնագիտական  ամբիոնների, ՀՀ ԳԱԱ համապատասխան ինստիտուտների, Հայ-սլավոնական համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ: Ֆակուլետի գործունեության ուղղություններից մեկն էլ բուհ-դպրոց կապի հարատև ապահովումն է, ինչպես նաև հանրապետության ներսում միջբուհական կապերի խորացումը:

Ֆակուլտետի դաստիարակչական գործունեությունը բարոյական բարձր արժեքներ, համամարդկային վեհ գաղափարներ, հայրենասեր, պետականաշեն մտածողությամբ մասնագետների պատրաստումն է: Ազնիվ, բարոյապես մաքուր, արդարամիտ սերնդի դաստիարակումը երկրի ապագա շենացմանն ուղղված, առողջ հասարակության ստեղծման քայլերից մեկն է: Ապագա իրավագետը, պատմաբանը, քաղաքագետը, արվեստագետը պետք է ոչ միայն սիրի ու մեծարի իր մասնագիտությունը, այլև գործի միայն իր խղճի, երկրի օրենքների, հայրենիքի, ժողովրդի շահերից նպատակամղված:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Բակալավրիատ

- Քաղաքագիտություն
-Պատմություն
-Իրավագիտություն
-Կերպարվեստ և գծագրություն

Մասնագիտական մանկավարժություն

-Պատմություն
-Կերպարվեստ
Քաղաքագիտություն
-Քաղաքագիտություն
Իրավագիտություն
-Իրավագիտություն


Մագիստրատուրա
Մասնագիտական մանկավարժություն
- Կերպարվեստ
Պատմություն
-Հայոց պատմություն
 Քաղաքագիտ ություն
-Քաղաքագիտություն
 Իրավագիտություն
-Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն
-Քաղաքացիական իրավունք և դատավարություն
- Քրեական իրավունք և դատավարություն 

Ֆակուլտետն ունի 3 ամբիոն

    Պատմության և քաղաքագիտության ամբիոն

 Իրավունքի ամբիոն

Կերպարվեստի և գծագրության ամբիոն