Արցախի պետական համալսարան

Պատմության և քաղաքագիտության ամբիոն

Ուսումնական պլաններ 2020-2024

Բակալավրիատ

Պատմություն (առկա)

Պատմություն (հեռակա)

Քաղաքագիտություն

Մագիստրատուրա

Պատմություն

Քաղաքագիտություն

 Պատմության ամբիոնը ձևավորվել է 1993թ-ին:

  Փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնը ձևավորվել է 1994թ-ին:

 2019թ. ամբիոնները միավորվել են և վերանվանվել

պատմության և քաղաքագիտության ամբիոն:

 Ամբիոնի վարիչ՝ պատմական գիտությունների թեկնածու,

 դոցենտ Նունե Պուշկինի Սարումյան

Ամբիոնը ծավալում է գիտահետազոտական լայն գործունեություն, ունի զարգացման ռազմավարական ծրագիր, որը բխում է ԱրՊՀ ռազմավարական հայեցակարգից: Ստորև ներկայացված են ամբիոնի զարգացման ծրագրի հիմնական դրույթները.

Գիտահետազոտական աշխատանք

  • Համատեղ հետազոտական ծրագրերի իրականացում ՀՀ բուհերի, արտերկրի բուհերի, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի, «Հայաստանի պատմագետների միություն» հասարակական կազմակերպության բաժանմունքների և տարբեր գիտական կենտրոնների հետ:
  • Պատմության ամբիոնի կողմից հրատարակվող «Հայագիտական հանդես»-ում, ՀՀ և արտերկրի տարբեր բուհերի պարբերականներում (գիտական հոդվածների ժողովածու)ամբիոնի դասախոսական կազմի, ասպիրանտների, հայցորդների գիտական հոդվածների հրատարակում:
  • Դասախոսների ներգրավում ԱրՊՀ Հայագիտական կենտրոնի աշխատանքներին, մասնավորապես՝ ըստ մասնագիտական հետաքրքրությունների ռազմավարական առաջնահերթությունների մշակում և վերլուծությունների իրականացում:
  • Դասախոսական կազմի և ուսանողների (մագիստրանտների) գիտահետազոտական համատեղ աշխատանքների խրախուսում :
  • Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում մասնագիտական քննարկումների, խորհրդակցությունների, գիտաժողովների, սեմինարների, կլոր սեղանների անցկացում,մասնագիտական գրականության պատրաստում և փոխանակում:
  • Արցախի պատմության տարբեր ոլորտներին վերաբերող հեռահար դասախոսությունների կազմակերպում ՀՀ տարբեր բուհերի և Սփյուռքում գործող հայագիտական կենտրոնների  ուսանողության և գիտաշխատողների հետ:
  • Փոխադարձ դասախոսությունների անցկացում հայոց, համաշխարհային պատմության, Սփյուռքի և մշակույթի տարաբնույթ հիմնախնդիրների վերաբերյալ:
  • Դասախոսների մասնակցության ապահովում հանրապետական և միջազգային գիտաժողովներին,
  • Դասախոսների իրազեկվածության մակարդակի բարձրացում գիտական աշխարհում տեղի ունեցող գործընթացների, մասնավորապես նպատակային հրապարակումների ուղղությամբ:
  • Ասպիրանտների և հայցորդների ղեկավարում, թեմաների հաստատում:
  • Ուսանողների(մագիստրանտների) ներգրավում միջբուհական ուսանողական գիտաժողովներին, կրթական այլ միջոցառումներին:
  • Հանդիպումների և քննարկումների կազմակերպում ՀՀ և արտերկրի ճանաչված գիտնականների հետ:

 Ուսումնական գործընթաց

  • Ամբիոնի ներուժն ուղղել Արցախի Հանրապետության դպրոցների արդի պահանջներին համահունչ կրթական ծրագրերի ներդրմանը, ուսանողների գիտակրթական մակարդակի բարձրացմանը:
  • Մշտապես թարմացնել ուսումնական պլանները՝ հարմարեցնելով ազգային ռազմավարությանը և տարածաշրջանային հետաքրքրություններին:
  • Մեծ տեղ տալ ուսանողների ինքնուրույն աշխատանքների իրականացմանը և վերլուծական կարողությունների զարգացմանը:
  • Ուշադրության կենտրոնում պահել փորձուսուցումների կազմակերպման և անցկացման նոր մեթոդների մշակման հարցը՝ նպաստելով ուսանողների փորձառության ձեռքբերման արդյունավետության բարձրացմանը:

Պրոֆեսորա-դասախոսական կազմը 

Հիմնական դասախոսներ

  1. Խաչատրյան Արմինե Բորիսի, պ.գ.թ., դոցենտի պաշտ.
  2. Սարումյան Նունե Պուշկինի , ամբ.վարիչ, պ.գ.թ., դոցենտի պաշտ.
  3. Սաֆարյան Վարդգես Արամայիսի, պ.գ.թ., դոցենտի պաշտ.
  4. Պետրոսյան Անդրեյ Պողոսի, դոցենտի պաշտոնակատար
  5. Հովհաննիսյան Լեռնիկ Լենտրուշայի, ավագ դասախոս
  6. Սարգսյան Գարուշ Լևոնի, ավագ դասախոս
  7. Հակոբյան Աննա Գառնիկի, փ.գ.թ., դոցենտ
  8. Սողոմոնյան Նաիրա Գրիգորիի, դոցենտի պաշտոնակատար
  9. Ավանեսյան Իսկուհի Նիկոլայի, պ.գ.թ., ավագ դասախոս
  10. Աբրահամյան Ալվարդ Գարեգինի, ք.գ.թ., ավագ դասախոսի պաշտ.
  11.  

Համատեղությամբ աշխատող դասախոսներ

  1. Ավանեսյան Վալերի Միքայելի, պ.գ.դ., պրոֆեսորի պաշտոնակատար

Ժամավճարային հիմունքներով աշխատող դասախոսներ

  1. Բալայան Վահրամ Ռազմիկի, պ.գ. դ., պրոֆեսորի պաշտոնակատար
  2. Դադայան Ստեփան Վաղարշակի, պ.գ.թ., պրոֆեսորի պաշտոնակատար
  3. Սարգսյան Արմեն Թեմուրի, ավագ դասախոսի պաշտոնակատար
  4. Պետրոսյան Արևիկ Վանիկի, պ.գ.թ., դոցենտի պաշտոնակատար
  5. Բալայան Մելանյա Գուրգենի , պ.գ.թ., պ.գ.թ., դոցենտի պաշտոնակատար
  6. Բաղդասարյան Նելլի Էդուարդի, պ.գ.թ., դոցենտի պաշտոնակատար
  7. Բարսեղյան Վարդուհի Ռուբենի, դասախոս
  8. Հովհաննիսյան Լեռնիկ Լենտրուշայի, ավագ դասախոս
  9. Կարաբեկյան Դավիթ Պավելի, ավագ դասախոս
  10. Հարությունյան Մհեր Ալեքսանդրի, պ.գ.թ., դոցենտի պաշտոնակատար
  11. Հակոբյան Տարոն Վլադիկի, պ.գ.թ., դոցենտի պաշտոնակատար
  12. Մխիթարյան Էլինա Մանվելի, դասախոս
  13. Հակոբյան Անահիտ Անդրանիկի, ասիստենտ