Արցախի պետական համալսարան

Կերպարվեստի և գծագրության ամբիոն 

Ուսումնական պլաններ 2020-2024

Բակալավրիատ

Մագիստրատուրա

Կերպարվեստի և գծագրության ամբիոնը ձևավորվել է 1974թ-ին: 

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ ԼՂՀ վաստակավոր նկարիչ,

պրոֆեսորի պաշտոնակատար Լավրենտ Բահաթուրի Ղալայան

Ամբիոնի  զարգացման հեռանկարը

Կերպարվեստի  ամբիոնը գործում է 1994-1995 ուս. տարուց:   Կերպարվեստի  ամբիոնն  ընդգրկված  է  պատմության և  իրավագիտության  ֆակուլտետում  և  նրա  ապագա  զարգացման  տեսլականը  բխում է  ֆակուլտետի  և ԱրՊՀ զարգացման  ռազմավարական  պահանջներին համապատասխան։

Որպես  համալսարանի  և  համապատասխան  ֆակուլտետի  ստորաբաժանում`  կերպարվեստի  ամբիոնը  ունեցել  և  ունենալու  է  իր  հաստատուն տեղն  ու  դերակատարությունը  բուհի  զարգացման  գործընթացում, բարձր պատասխանատվություն  կդրսևորի  բարձրակարգ  մասնագետների  թողարկման  և  գեղագիտական  բարձրակարգ  գիտելիքներով  ու  ճաշակով,  առողջ  հասարակության  ձևավորման  գործում։

     Ամբիոնի առաքելությունը

ԱրՊՀ  Պատմության  և  իրավագիտության  ֆակուլտետի  կերպարվեստի  ամբիոնի  առաքելությունը  պայմանավորված  է  ֆակուլտետի  և  համալսարանի  որդեգրած  ռազմավարությունից,  որը  ենթադրում  է  կայուն  մասնագիտական  գիտելիքներով,  մեծ  հայրենասիրությամբ,  ստեղծագործական  մտածողությամբ,  համամարդկային  բարձր  արժեքներով  դաստիարակված  անձի  ձևավորումը։

Ամբիոնի  պրոֆեսորադասախոսական  կազմի  և  ուսանողների  գերխնդիրը  նորագույն  կրթական  համակարգին  ինտեգրվելն է  /պահպանելով  մեր  ազգային  դպրոցի  լավագույն  ավանդույթները/ և  արհեստավարժ,  մրցունակ  մասնագետների  պատրաստումը։

 Կերպարվեստի  ամբիոնը  իրականացնում  է  ուսումնական,  գիտահետազոտական  ու  դաստիարակչական  աշխատանքներ,  որոնք  ապահովում  են  մասնագիտական  բարձր  որակների  ձևավորումը  և  դասախոսական  կազմի,  և  ուսանողության  համար։ Ամբիոնի  գործունեությունը  նպատակաուղղված  է  արվեստում,  գիտության  մեջ  և  հասարակական  կյանքում  մարդկության  նոր  ձեռքբերումների  օգտագործմանն  ու  յուրացմանը։

Կերպարվեստի  դասավանդման  գործընթացում  առկա  են  բազմաբնույթ  մեթոդիկաների  գիտական  ուսումնասիրությունների  պակաս  և  ամբիոնի  գիտահետազոտական  գործունեության  վեկտորներից  մեկն  էլ  նման  ուսումնասիրություններ կատարելն  է։

Կերպարվեստի  ամբիոնը,  որը  մտահոգ  է  երիտասարդ  կադրային  հերթափոխի  ապահովմամբ,  առանձնահատուկ  աշխատանք  է  իրականացնում  շնորհալի  ուսանողների,  մագիստրոսների  հետ,  մանկավարժական  ապագա  կադրերի  պատրաստման  համար։

Կերպարվեստի  ամբիոնի գերխնդիրն է  որակյալ  մասնագետների պատրաստումը,  որոնք  կկարողանան  դառնալ  երկրի  արժանավոր  քաղաքացիներ,  կհամալրեն  մեր  մտավորականության  փաղանգը  և  հաջողությամբ  կծառայեն  հայրենիքի  պետականաշինության  և  պաշտպանության  գործին։

Դասախոսական կազմը

Ղալայան Լավրենտ Բահաթուրի - պրոֆեսորի պաշտ.

Ծատրյան Արամ Ալեքսանդրի - վարպետ, դասախոս

Գասպարյան Ալեքսանդր Ավագի - ավագ դասախոսի պաշտ.

Ղալայանց Մարինե Աբրիկի - ավագ դասախոսի պաշտ.

Բաղդասարյան Սյուզաննա Արմոյի - ասիստենտ