Կարինե Հարությունյան 2019-04-26
Բարև ձեզ, խնդրում ասեք ԱրՊՀ-ում ինչ ֆակուլտետներ կան
Արցախի պետական համալսարան 2019-04-26
ԱրՊՀ-ում գործում են հետևյալ Ֆակուլտետները` 1. Բնագիտական 2. Բանասիրական 3. Մանկավարժության և սպորտի 4. Պատմության և իրավագիտության 5. Տնտեսագիտության
Անգելինա Համբարձումյան 2019-04-26
Բարև ձեզ, երբ են մեկնարկում հեռակայի դասերը
Արցախի պետական համալսարան 2019-04-26
Բարև Ձեզ: Հեռակա ուսուցման համակարգի դասերը կմեկնարկեն մայիսի 27-ին:
Արևիկ Սիմոնյան 2019-04-26
Խնդրում եմ ասեք, ԱրՊՀ-ն ապահովում է ուսանողներին հանրակացարանով:
Արցախի պետական համալսարան 2019-04-26
Բարև Ձեզ:Այո, ԱրՊՀ-ն ուսանողներին հանրակացարանում տրամադրում է սենյակներ: Հանրակացարանում բնակվելու համար կարող եք դիմել ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին /վարչական մասնաշենք, 3-րդ հարկ/:
Նարինե Հայրիյան 2019-05-13
Բարև Ձեզ։ Ի՞նչ փաստաթղթեր պետք է հանձնեն դիմորդները
Արցախի պետական համալսարան 2019-05-14
Բարև Ձեզ: Արցախի պետական համալսարանում սկսված է առկա ուսուցմամբ 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության փաստաթղթերի ընդունումը` ԱՀ կառավարության կողմից սահմանված մասնագիտությունների ցանկին և տեղերին համապատասխան: Դիմորդը պարտավոր է ներկայացնել. 1. անձը հաստատող փաստաթուղթ և պատճեն, 2. 6 լուսանկար /3x4 չափսի/, 3. լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին, 4. զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մասին, 5. միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմներ, 6. ԱՀ պաշտպանության ժամանակ զոհված /մահացած/ զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները ներկայացնում են դրանք հավաստող փաստաթղթեր, 7. ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիր: Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը՝ ժամը 18:00-ն, ԱրՊՀ 2-րդ մասնաշենքի առաջին հարկում: Հասցե` ք. Ստեփանակերտ, Մխիթար Գոշ 5 Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել /047/95-17-24 հեռախոսահամարով կամ այցելել Արցախի պետական համալսարանի պաշտոնական www.asu.am կայքէջ` «Դիմորդ» բաժին:
Աղունիկ Շամբարյան 2019-05-17
Բարև Ձեզ։ Կցանկանայի իմանալ ինչքան է աշխարհագրության ֆակուլտետի վճարները։
Արցախի պետական համալսարան 2019-05-21
Բարև Ձեզ, 250 հազար ՀՀ դրամ:
Gevorg 2019-05-29
likvidain shrjan@ hunisi 17 ica sksvum?
Արցախի պետական համալսարան 2019-05-30
Բարև Ձեզ, հունիսի 17-ից 21-ը:
ArmineSeyranyan 2019-06-04
Բարև ձեզ ես կուզեի իմանալ հոգեբանական ֆակուլտետի ընդունելության կարգը
Արցախի պետական համալսարան 2019-06-05
Բարև Ձեզ:Առկա ընդունելության համար փաստաթղթերն ընդունվում էին մինչև հունիսի 1-ը, իսկ հեռակա ուսուցման համակարգում <<Հոգեբանություն>> մասնագիտությամբ ընդունելություն չի կազմակերպվի այս տարի:
Անի Մանասյան 2019-06-04
Բարև ձեզ,խնդրում եմ ասեք երբ կարող ենք առկայից հեռակա գնալու համար դիմում գրել։
Արցախի պետական համալսարան 2019-06-05
Բարև Ձեզ: Օգոստոս ամսվա վերջին երկու շաբաթվա ընթացքում:
Անի Հարությունյան 2019-06-09
Բարև Ձեզ: Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ մագիստրատուրա դիմելու համար:
Արցախի պետական համալսարան 2019-06-10
Բարև Ձեզ: Մագիստրատուրա ընդունվելու համար դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը. 1.դիմում-հայտ, որտեղ դիմորդը կարող է նշել առավելագույնը 3 մագիստրոսական ծրագիր, 2.բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները, 3.3 լուսանկար (3×4) չափսի, 4.անձնագրի պատճենը, 5.ինքնակենսագրություն, 6.հրատարակված գիտական աշխատությունների ցուցակը 7.զինվորական գրքույկի պատճենը, 8.փաստաթղթերի ընդունելության և ձևակերպման համար՝ 1500 դրամ, այլ մասնագիտություն ընտրելու դեպքում՝ ևս 1500 դրամ ( գանձվող վճարի անդորրագիրը): 9.Արագակար
Gevorg 2019-06-11
baarev cez 3 rd kursem...varcs 125 hazara vor pti mucem...karam 50 hazar mucem chek@ tam dekanat.mnacacnel mi amsic?
Արցախի պետական համալսարան 2019-06-11
Բարև Ձեզ, կարգով չի թույլատրվում, բայց կարող եք դիմել ռեկտորին, եթե իրավիճակը շատ ծայրահեղ է:
Gevorg 2019-06-11
arden mi angam vorovhetev chem asel bayc mucel em 95 hazar u chek@ tvel em iranc..ski chei asel vor qicha..uzum em es kursnel tennc tam myusin sax tarvan@ pakem
Armen Mesropyan 2019-06-22
Արցախի պետական համալսարանի 50–ամյակին նվիրված Ուսանողական գիտաժողովին մասնակցության հայտը հնարավոր չէ ուղարկել նշված printer.asu@mail.ru հասցեին, տրվում է, որ նման հասցե գոյություն չունի: Խնդրում եմ օգնեք:
Արցախի պետական համալսարան 2019-06-24
Բարև Ձեզ, փորձեք հետևյալ հասցեով. asu.am@mail.ru
ԱՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ 2019-06-24
բարև Ձեզ խնդրու եմ ասեք հաշվապահական հաշվառում բաժնի քննությունները 2019-2020թթ հեռակա բաժնի ընդունելության և տարեկան ուսման վարձը
Արցախի պետական համալսարան 2019-06-24
Բարև Ձեզ, վարձը 450 000 դրամ, հեռակա ուսուցման համակարգի համար ընդունելության քննությունները կազմակերպվելու են օգոստոսի 15-ից 20-նն ընկած ժամանակահատվածում:
Նելլի Բրագինա 2019-06-25
Բարև Ձեզ , ինձ ասել են, որ գիտաժողով է կազմակերպվում: Հայտերը պատք էր ներկայացնել մինչև այս ամսվա վերջը: Ես չեմ կարողանում գտնել համապատասխան հայտարարությունը: Խնդրում եմ ուղարկեք հղումը:
Արցախի պետական համալսարան 2019-06-26
Բարև Ձեզ, մանրամասների համար այցելեք www.asu.am կայքի հայտարարություններ բաժինը:
Գևորգ 2019-06-28
barev cez magistraturan mekel aspiranturan qani tari en sovorum u iran c varc@ inchqana?
Արցախի պետական համալսարան 2019-09-09
Բարև Ձեզ, մագիստրատուրա առկա` 2 տարի, հեռակա` 2,5 տարի, վարձավճարը` բակալավրիատի համապատասխան բաժնի վարձավճարին համարժեք, ասպիրանտուրան` 3 տարի, վարձավճարը` 200 հազար դրամ:
Գևորգ 2019-06-28
barev cez magistraturan mekel aspiranturan qani tari en sovorum u iran c varc@ inchqana?
Գևորգ 2019-06-28
barev cez magistraturan mekel aspiranturan qani tari en sovorum u iran c varc@ inchqana?
Գևորգ 2019-06-28
barev cez magistraturan mekel aspiranturan qani tari en sovorum u iran c varc@ inchqana?
Արցախի պետական համալսարան 2019-07-01
Բարև Ձեզ, մագիստրատուրա առկան` երկու տարի, հեռական` 2,5 տարի, վարձավճարը` 250 000-ից մինչև 500 000/ բակալավրիատի մասնագիտությունների վարձավճարին համապատասխան/, իսկ ասպիրանտուրայում ուսուցումը տևում է երեք տարի, վարձավճարը 200 000 ՀՀ դրամ:
YERVAND SEROBYAN 2019-07-04
barev chez
Անահիտ Շումանյան 2019-07-04
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԹԱՄԱՐԱ ՔԱՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵջի ընդունելիությունը մինջև երբ է,և ինչ փաստաթղթեր են պետք
Արցախի պետական համալսարան 2019-07-05
ԲԱՐԵՎ ՁԵԶ, ԴԻՄԵՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԹԱՄԱՐԱ ՔԱՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆԻՆ ԿԱՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄՆԻՆ:
Անժելա Բարսեղյան 2019-07-05
Հայտարարված թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար ու՞մ, ե՞րբ և որտեղ դիմել, ուղորդեք ինձ խնդրում եմ, հեռախոսահամար էլ տրամադրեք
Արցախի պետական համալսարան 2019-07-08
Եթե խոսքը ընդունելության մասին է, ապա թափուր տեղերը դեռ չեն հայտարարվել:
Անի Ավանեսյան 2019-07-08
Բարև ձեզ։Որ առկայից տեղափոխվում են հեռակա վարձավճարը մնում է նույնը , թե ավելանում է ՞
Արցախի պետական համալսարան 2019-07-09
Բարև Ձեզ, եթե նույն մասնագիտությունն է, այո, մնում է նույնը:
Տաթև Սարգսյան 2019-07-12
Ե՞րբ հայտնի կլինի անվճար և վճարովի տեղերի ցանկը։
Արցախի պետական համալսարան 2019-07-12
Հուլիսի 15-ին:
Անահիտ Ղազարյան 2019-07-14
Բարև Ձեզ, ներեցեք, ինչպես արող ենք առցանց ծանոթանալ 2019թ. ԱրՊՀ ընդունված դիմորդների ցանկին: Կանխավ շնորհակալություն:
Արցախի պետական համալսարան 2019-09-09
Բարև Ձեզ, առցանց չենք հրապարակել արդյունքները:
Անահիտ Ղազարյան 2019-07-14
Բարև Ձեզ, ներեցեք, ինչպես արող ենք առցանց ծանոթանալ 2019թ. ԱրՊՀ ընդունված դիմորդների ցանկին: Կանխավ շնորհակալություն:
Zhanna Mamunts 2019-07-15
Բարև Ձեզ, ներեցեք, ինչպես կ արող ենք առցանց ծանոթանալ 2019թ. ԱրՊՀ ընդունված դիմորդների ցանկին: Կանխավ շնորհակալություն:Արդեն կա ցուցակը;
Արցախի պետական համալսարան 2019-07-15
Բարև Ձեզ, asu.am կայքի դիմորդ բաժնում, բայց այս պահի դրությամբ դեռ չկա ցանկը, եթե կա էլ, Արցախի պետական համալսարանի լրատվության և հանրային կապերի բաժնին դեռ չեն տրամադրել համապատասխան կառույցից
Բալայան Սամվել 2019-07-15
Բարեվ ձեզ։юридический факультет сколько стоит плата за обучение
Արցախի պետական համալսարան 2019-07-15
Բարև Ձեզ, 500 հազար դրամ
Մարգարիտա Ստեփանյան 2019-07-15
Բարև Ձեզ:Կներեք կարող եք ասել մագիստրատուրայի ընդունելիության անվճար և վճարովի տեղերի ցանկը երբ կլինի:Շնորհակալություն:
Արցախի պետական համալսարան 2019-07-16
Բարև Ձեզ, հետևեք մեր կայքին և ֆեյսբուքյան էջին, երբ պատրաստ լինի, տեղադրելու ենք:
Malena Baghdasarian 2019-07-17
Barev dzez,vor xndrem karaq aseq te inch depqum e usanokhakan vardzy zexjvum??
Աննա Ավանեսյան 2019-07-17
Բարև ձեզ։Կներեք,հնարավոր է՞ 3֊րդ կուրսում տեղափոխվել հեռակա , հետո 4֊րդ կուրսում գալ առկա։
Արցախի պետական համալսարան 2019-07-18
Բարև Ձեզ, ոչ, ավարտական կուրսում հնարավոր չէ:
Աննա Ավանեսյան 2019-07-22
Բարև ձեզ։Օգոստոսում որ լիկվիդ են հանձնում, երբ են հանձնում ՞,կա օր կոնկրետ՞
Արցախի պետական համալսարան 2019-07-25
Բարև Ձեզ, օգոստոսի 20-ից 26-ը:
David 2019-07-23
Բարև ձեզ ։կարող եմ իմանալ իրավագիտություն անվճար ընդունվելու դեպքում ինչքան նպաստ եմ ստանալու ամսեկան
Արցախի պետական համալսարան 2019-07-25
Բարև Ձեզ, գերազանցության համար` ութ հազար դրամ, սովորական կրթաթոշակ` հինգ հազար դրամ, իսկ եթե գյուղից եք, ավելանում է հինգ հազար հինգ հարյուր դրամ հավելավճար:
Գևորգ 2019-07-31
Barev cez es henm erevan gorcm anum ..meng ogostosin kanchacn ilal ver kyam en qnutyunes tam.mekel mayisum@ varcs tvac chm ilal....meng es karumchm kyam ..ver kyam vech .mna hunvarin kyam karoxa tusqcac inin
Արցախի պետական համալսարան 2019-08-01
Բարև Ձեզ: Զանգեք 047 95 17 24:
Yesayan Sofya 2019-08-01
barev dzez.kaseq texekutyun 28ic-03@ ancacvox cambar masin?kap chka? zangel cchenq karoxanum .wafay ka?texekutyun chnenq.es cnox em
Արցախի պետական համալսարան 2019-08-01
Բարև Ձեզ: Զանգեք 097 50 50 30:
Anna Hayrapetyan 2019-08-06
Բարև ձեզ, խնդրում եմ ասեք ինչքանա բանասիրական ֆակուլտետի վճարը․
Արցախի պետական համալսարան 2019-08-08
«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության տարեկան վարձավճարը` 250 000 դրամ:
Սահակյան Սուսաննա 2019-08-10
Բարև Ձեզ։ Կցանկանայի իմանալ ինչքան է կենսաբանության ֆակուլտետի վճարը։
Արցախի պետական համալսարան 2019-08-12
«Կենսաբանություն» մասնագիտության տարեկան վարձավճարը` 250 000 դրամ:
Բալայան Սամվել 2019-08-15
Բարեվ ձեզ!1 կուրսի ուսման վարձի վճարման կարգը և ժամկետները կգրեք
Արցախի պետական համալսարան 2019-08-19
Բարև Ձեզ, հոկտեմբեր ամսում պետք է վճարել առաջին կիսամյակի վարձավճարը: Համապատասխան դեկանատից կարող եք տեղեկանալ նաև մյուս մանրամասներին:
Anna Hayrapetyan 2019-08-17
Բարև ձեզ, կցանկանայի իմանալ որքան է բանասիրական ֆակուլտետի ուսման վարձը․
Արցախի պետական համալսարան 2019-08-19
Բարև Ձեզ, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության տարեկան վարձավճարը` 250 000 դրամ:
Armen Avanesyan 2019-08-19
Բարև ձեզ,որ օգոստոսում լիկվիդ են հանձնում , հնարավոր է չգնալ և սեպտեմբերում հանձնել՞՞
Արցախի պետական համալսարան 2019-08-19
Բարև Ձեզ, լուծարքի վերջին շրջանը ուսումնական պլանով հաստատված է անցկացնել օգոստոս ամսում: Սեպտեմբեր ամսում հնարավոր չէ:
Ռայա Խաչատրյան 2019-08-20
Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք հեռակայ քննությունների օրերը ։
Արցախի պետական համալսարան 2019-08-23
19.08.2019-22.08.2019 Քննությունների հանձնման հավելյալ օր է սահմանվել օգոստոսի 28-ը:
Siran Grigoryan 2019-08-26
Բարև Ձեզ կարող եք ասել այս տարի դասերը Սեպտեմբերի 1_ից է սկսվում թե 3_ից։
Արցախի պետական համալսարան 2019-08-28
Բարև Ձեզ, սեպտեմբերի 3-ից:
Yelena 2019-08-26
Ciakanciakan iravunq ev datavarutyun herakan kaseq vchary?
Արցախի պետական համալսարան 2019-08-28
Ունենք <<Քրեական իրավունք և դատավարություն>> մասնագիտություն, տարեկան վարձավճարը 500 000 ՀՀ դրամ:
Ռայա Խաչատրյան 2019-09-01
Բարև ձեզ, խնդրում եմ ասեք սեպտեմբերի 3-ին հեռակայի առաջին կուրսի ուսանողները նույնպես պիտի ներկայանան համալսարան։Շնորհակալություն․
Արցախի պետական համալսարան 2019-09-09
Բարև Ձեզ, ոչ: Հեռակա 1-ին կուրսի պարապմունքները կմեկնարկեն սեպտեմբերի 23-ին:
adeniyi olayemi J 2019-09-05
my name is Adeniyi Olayemi from Nigeria , and i will like to apply for degree program me as international student from your colleges, kindly send me admission for to fill as PDF, Thanks
Արցախի պետական համալսարան 2019-09-11
The learning process at Artsakh State University is carried out in Armenian. If you are interested we can send application for admission to your e-mail.
Երջանիկ Սարգսյան 2019-09-05
Բարև Ձեզ Ես Արցախի պետական համալսարանի ուսանող եմ հանդիսացել ։ 1 Կուրսը չավարտած մեկնել եմ ծառայության այժմ ուսում եմ շարունակել բայց տնտեսագիտություն ֆակուլտետում ։ Նախկինում Պատմություն Իրավաբանություն բաժնում եմ եղել
Արցախի պետական համալսարան 2019-09-09
Բարև Ձեզ: Պետք է գաք դիմեք Ուսումնական մաս, Ձեր անձնական տվյալները ներկայացնեք, հավելյալ հարցեր կան, որոնց անմիջական պետք է պատասխանեք:
Maria Hakobyan 2019-09-05
Barev dzez,Fizika bajni tarekan vardz@ inchqan e?
Արցախի պետական համալսարան 2019-09-09
Բարև Ձեզ, 250 հազար ՀՀ դրամ:
Լիլյա 2019-09-05
Որպես ազատ ունկնդիր, ամսի քանիսից կարող ենք դիմում գրել և մասնակցել դասերին։
Արցախի պետական համալսարան 2019-09-09
Բարև Ձեզ, հենց այսօրվանից էլ կարող եք գալ և գրել:
Լուսինե 2019-09-06
Բարև Ձեզ, խնդրում եմ ասել թե որքա՞ն է իրավագիտության ֆակուլտետի և հաշվապահության ֆակուլտետի վճարները։
Արցախի պետական համալսարան 2019-09-09
Բարև Ձեզ, իրավագիտության վարձավճարը` 500 հազար դրամ, հաշվապահության վարձավճարը` 450 հազար դրամ:
Arevik Hovsepyan 2019-09-11
Barev dzes,kneres vorqan e hogebanutyun bajni vardz@?(heraka)
Արցախի պետական համալսարան 2019-09-11
Բարև Ձեզ, այս տարվանից 250 հազար ՀՀ դրամ, իսկ նախկինում` 300 հազար դրամ:
H.Yeritsyan 2019-09-17
Можно,пожалуйста, e-mail или рабочий телефон заведующей кафедрой философии или политологии. На сайте нет актуальной информации.
Արցախի պետական համալսարան 2019-09-17
Вы можете позвонить на кафедру истории и политологии по телефону 047 94 04 43*138
Թամարա Մարուքյան 2019-09-20
Բարև Ձեզ ։ Խնդրում եմ ինձ տեղեկատվություն հաղորդեք նոյեմբերի 3-5-ը կայանալիք ուսանողական գիտաժողովի մասնակցության և դրա հայտի ուղարկման վերաբերյալ։ Նախապես շնորհակալություն։
Արցախի պետական համալսարան 2019-09-23
Բարև Ձեզ: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 097 12 06 12-ԱրՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ` Աննա Գասպարյան:
Անի 2019-10-10
ղջունում եմ Ձեզ։ Ես Անի Հարությունյանն եմ, 2017 թվականից ցայսօր հանդիսանում եմ ԵՊՀ-ի փիլիսոփայության ու հոգեբանության ֆակուլտետի հայցորդ ՝ «փիլիսոփայություն» մասնագիտությամբ։ Գիտական ղեկավարս է փիլ.գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը։ Վերջին չորս տարիներին աշխատում եմ Վանաձորի պետական համալսարանի փիլիսոփայության ու քաղաքագիտության ամբիոնում որպես դասախոս։ Ցանկություն ունեմ գիտական հոդված տպագրել ԱՊՀ-ի «Գիտական տեղեկագիր» հանդեսում։ Մեծապես խնդրում եմ հուշել՝ արդյոք կարո՞ղ եմ հիմա ուղարկել Ձեզ այն՝ համապատասխան պահանջների ներկայացմամբ։ Անչափ շնորհակալ եմ արձագանքի համար։
Արցախի պետական համալսարան 2019-10-11
Բարև Ձեզ, այո, կարող եք ուղարկել հետևյալ հասցեով` printery.asu@mail.ru և տեղեկացնել խմբագիր Վալերի Ավանեսյանին: Հեռ.` 0972241146:
Գոհար Գաբրիելյան 2019-11-08
Բարև Ձեզ։խմդրում եմ ասեք ,եթե Նարեկացի համալսարանը ավարտում են (մեթոդիկա բաժինը),ավարտելոըց հետո պետական համալսարան ընդունվելու համար քննություն պիտի՞ հանձնեն։Եվ ո՞ր կուրսից են շարունակում։
Արցախի պետական համալսարան 2019-11-11
Բարև Ձեզ, եթե քոլեջն եք ավարտել, ապա տարբերությունները հանձնելուց հետո հեռակա` 2-րդ կուրս, եթե բակալավրիատն եք ավարտել, ապա տարբերությունները հանձնելուց հետո կարող եք ընդունվել 2-րդ կուրս և առկա, և հեռակա ուսուցման համակարգ` ըստ Ձեր ցանկության:
Մարիաննա Զաքարյան 2019-11-09
Բարև ձեզ, ինչպես կարելի է էլեկտրոնային տարբերակով ձեռք բերել ՆԶՊ հարցաշար, ուսուցչի ընդունելության քննության համար
Արցախի պետական համալսարան 2019-11-11
Բարև Ձեզ, դիմեք ԿԳՍ նախարարություն
Գաբրիելյան 2019-11-15
Բարև Ձեզ։Մեթոդիկայից հոգեբանություն տարբերության քննությունները որոնք են։
Արցախի պետական համալսարան 2019-11-18
Բարև Ձեզ, դիմեք դեկանատ:
Lena 2019-11-22
Բարև Ձեզ։Նարեկացու 2 րդ կուրսից կարո՞ղ ենք տեղափոխվել պետական նույն բաժին ։
Արցախի պետական համալսարան 2019-11-27
Բարև Ձեզ, կարող եք, մանրամասն տեղեկությունների համար այցելեք ԱրՊՀ ուսումնական գործընթացի վերահսկման բաժին:
fgfg 2019-12-04
gfg
Աննա 2019-12-04
Խնդրում եմ ասեք, որ կուրսային աշխատանքի պաշտպանությունը ամսի 13֊ն է , հնարավոր է աշխատանքը ամբիոն հանձնել նույն օրը կամ 2 օր առաջ ՞
Արցախի պետական համալսարան 2019-12-11
Ըստ կարգի` դասընթացային /կուրսային/ աշխատանքը պետք է ամբիոն հանձնել պաշտպանությունից 7 օր առաջ: