Կարինե Հարությունյան 2019-04-26
Բարև ձեզ, խնդրում ասեք ԱրՊՀ-ում ինչ ֆակուլտետներ կան
Արցախի պետական համալսարան 2019-04-26
ԱրՊՀ-ում գործում են հետևյալ Ֆակուլտետները` 1. Բնագիտական 2. Բանասիրական 3. Մանկավարժության և սպորտի 4. Պատմության և իրավագիտության 5. Տնտեսագիտության
Անգելինա Համբարձումյան 2019-04-26
Բարև ձեզ, երբ են մեկնարկում հեռակայի դասերը
Արցախի պետական համալսարան 2019-04-26
Բարև Ձեզ: Հեռակա ուսուցման համակարգի դասերը կմեկնարկեն մայիսի 27-ին:
Արևիկ Սիմոնյան 2019-04-26
Խնդրում եմ ասեք, ԱրՊՀ-ն ապահովում է ուսանողներին հանրակացարանով:
Արցախի պետական համալսարան 2019-04-26
Բարև Ձեզ:Այո, ԱրՊՀ-ն ուսանողներին հանրակացարանում տրամադրում է սենյակներ: Հանրակացարանում բնակվելու համար կարող եք դիմել ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին /վարչական մասնաշենք, 3-րդ հարկ/:
Նարինե Հայրիյան 2019-05-13
Բարև Ձեզ։ Ի՞նչ փաստաթղթեր պետք է հանձնեն դիմորդները
Արցախի պետական համալսարան 2019-05-14
Բարև Ձեզ: Արցախի պետական համալսարանում սկսված է առկա ուսուցմամբ 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության փաստաթղթերի ընդունումը` ԱՀ կառավարության կողմից սահմանված մասնագիտությունների ցանկին և տեղերին համապատասխան: Դիմորդը պարտավոր է ներկայացնել. 1. անձը հաստատող փաստաթուղթ և պատճեն, 2. 6 լուսանկար /3x4 չափսի/, 3. լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին, 4. զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մասին, 5. միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմներ, 6. ԱՀ պաշտպանության ժամանակ զոհված /մահացած/ զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները ներկայացնում են դրանք հավաստող փաստաթղթեր, 7. ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիր: Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը՝ ժամը 18:00-ն, ԱրՊՀ 2-րդ մասնաշենքի առաջին հարկում: Հասցե` ք. Ստեփանակերտ, Մխիթար Գոշ 5 Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել /047/95-17-24 հեռախոսահամարով կամ այցելել Արցախի պետական համալսարանի պաշտոնական www.asu.am կայքէջ` «Դիմորդ» բաժին:
Աղունիկ Շամբարյան 2019-05-17
Բարև Ձեզ։ Կցանկանայի իմանալ ինչքան է աշխարհագրության ֆակուլտետի վճարները։
QUESTION ANSWER