|
|

Այսօր` դեկտեմբերի 6-ին, ԱրՊՀ Որակի ապահովման կենտրոնը հրավիրել է հերթական քննարկումը, որի ընթացքում մասնակիցները քննարկել են ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնավերլուծության չափանիշ 8-ը` «Հասարակական պատասխանատվությունը», որը ներկայացրել է լրատվության և հանրային կապերի բաժնի պետ Զարինե Սառաջյանը:
|
Մանրամասն...
|
|

Դեկտեմբերի 6-ին ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում Արցախի պետական համալսարանում «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Կարապետյանը հանդես է եկել դասախոսությամբ: Դասախոսության թեման էր «Ժամանակակից տեխնոլոգիաները գրահրատարակչության մեջ»:
|
Մանրամասն...
|
|

Դեկտեմբերի 5-ին Արցախի պետական համալսարանում հոգեբանական դասընթացի շրջանակում հ.գ.թ., դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ դասախոս, «Անիմա» հոգեբանական ծառայությունների հայկական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Վլադիմիր Միքայելյանը հանդիպել է ոլորտի մասնագետների հետ: Հանդիպմանը ներկա էին դպրոցների հոգեբաններ, հատուկ մանկավարժներ, սոցիալական մանկավարժներ, լոգոպեդներ, դասախոսներ, ուսանողներ:
|
Մանրամասն...
|
|

Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հիմունքները» դասընթացի շրջանակում ներկայացրել են ինքնուրույն աշխատանքները:
|
Մանրամասն...
|
|

Դեկտեմբերի 4-ին ԱրՊՀ ուսանողական խորհրդի, ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ համերգային ծրագրով և նվերներով այցելել են Մատաղիսի և Թալիշի զորամասեր, ինչպես նաև Մատաղիսի մանկապարտեզ ու դպրոց։
|
Մանրամասն...
|
|

Դեկտեմբերի 4-ին Արցախի պետական համալսարանում ամփոփվել են Աշոտ Շահիջանյանի 90-ամյակին նվիրված մաթեմատիկայի օլիմպիադայի արդյունքները: Օլիմպիադան կազմակերպել է բնագիտական ֆակուլտետի մաթեմատիկայի ամբիոնհի վարիչ, ֆ.մ.գ.թ, դոցենտ Լիանա Աբրահամյանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության բոլոր շրջանների, ինչպես նաև Ստեփանակերտի տարբեր դպրոցների 11-ից 12-րդ դասարանների 60 աշակերտ:
|
Մանրամասն...
|
|

Դեկտեմբերի 4-ին Արցախի պետական համալսարանում կազմակերպվել են գիտական ընթերցումներ` նվիրված հայերենի անաղարտությանը: Միջոցառումը նախաձեռնել է բանասիրական ֆակուլտետի Ակ.Ս.Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Նունե Խաչատրյանը, որին ներկա էին ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ, ուսանողներ:
|
Մանրամասն...
|
|

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Թբիլիսիում տեղի է ունեցել «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլը, որին մասնակցելու հրավեր է ստացել նաև Արցախի պետական համալսարանի թիմը: Թիմի կազմում ընդգրկված էին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ սովորող ԱրՊՀ ուսանողներ Հրաչ Գևորգյանը, Տիգրան Հովհաննիսյանը, Արարատ Բաբայանը և կիրառական մաթեմատիկայի ամբիոնի դասախոս Արթուր Մնացականյանը, ով թիմի մարզիչն էր: ԱրՊՀ թիմը, ցուցաբերելով գոհացուցիչ արդյունքներ, անցել է քառորդ եզրափակիչ փուլը, սակայն օլիմպիադայի կազմակերպիչները թույլ չեն տվել մասնակցել անգամ կիսաեզրափակիչ փուլին:
|
Մանրամասն...
|
|

Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ բուհ-դպրոց համագործակցության շրջանակում այցելել են Ստեփանակերտի Անդրեյ Սախարովի անվան համար 8 և Վ. Ջահանգիրյանի անվան համար 11 ավագ դպրոցներ:
|
Մանրամասն...
|
|

Արցախի պետական համալսարանի մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ուսանողները պարբերաբար մասնակցում են մարզական տարբեր մրցույթների՝ զբաղեցնելով առաջնակարգ տեղեր: Այդ առիթով զրուցել ենք ֆիզիկական դաստիարակության և նախնական զինվորական պատրաստության ամբիոնի վարիչ Սուսաննա Հայրապետյանի հետ:
|
Մանրամասն...
|
|
|