Ստեփանակերտում տեղի է ունեցել ջահերթ եվ մոմավառություն

23.04

2019

58818480 843042306032250 3774601771519836160 n 57575335 843042336032247 1413312448206733312 n

58372926 843042392698908 4304434748245147648 n 58033174 843042436032237 66645776331177984 n

Ապրիլի 23-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի է ունեցել ջահերթ և մոմավառություն՝ ի հիշատակ 1915 թ. հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Ջահերթը մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից դեպի հուշահամալիր։ «ՀԱՎԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԴԱՏԻ» կարգախոսով երթին մասնակցել են նաև ԱրՊՀ ուսանողներ։

Մանրամասն...
 
Ուսանողական գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին

23.04

2019

IMG 6951 IMG 6997

IMG 7070 IMG 6974

Ապրիլի 23-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության ամբիոնի կողմից և ամբիոնի դասախոս, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է ուսանողական գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին: Գիտաժողովին ներկա էին գիտության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Մանրամասն...
 
Կմեկնարկի ջահերով ավանդական երթը` «ՀԱՎԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԴԱՏԻ» կարգախոսով

23.04

2019

1493018609 18109651 944825149044483 589501334 n

ԱրՊՀ հարգելի՛ ուսանողներ, այսօր՝ ապրիլի 23-ին, երեկոյան ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից դեպի հուշահամալիր կմեկնարկի ջահերով ավանդական երթը` «ՀԱՎԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԴԱՏԻ» կարգախոսով: Երթին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք ժամը 19:30-ին լինել Սուրբ Հակոբ եկեղեցու բակում: Իսկ վաղը` ժամը 10:00-ին, ԱրՊՀ վարչական շենքի բակից համալսարանականները կշարժվեն դեպի Ստեփանակերտի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թ. հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

 
ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

22.04

2019

57227761 644614845961826 114626896104259584 n 57595546 423131051808312 7800013170516426752 n

57336113 654405601678593 8088562808767119360 n 57485665 285573455723182 7017764781121601536 n

ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության տեսություն և կառավարում ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Շուշանիկ Ասրյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գիտական սեմինար` ներդրումների մակրոտնտեսական ասպեկտը թեմայով:

Մանրամասն...
 
ԱրՊՀ ուսանողները մասնակցել են Erasmus+ նախագծի կողմից կազմակերպած GoPlay ծրագրին

22.04

2019

57004730 318919575439165 5277512949827633152 n 57431177 2149858905277150 7736738075929214976 n

ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի թարգմանչական գործ 2-րդ կուրսի ուսանող Վիտալի Պետրոսյանը, անգլերեն լեզու և գրականություն 2-րդ կուրսի ուսանողներ Աննա Մուսայելյանը և Հասմիկ Հակոբյանը մասնակցել են ՀՀ  Ծաղկաձոր քաղաքում Erasmus+ նախագծի կողմից կազմակերպած GoPlay ծրագրին: Ծրագրին մասնակցում էին նաև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Հունգարիայի, Ուկրաինայի, Լեհաստանի, Վրաստանի, Հունաստանի թիմերը: Ութ օրերի ընթացքում ուսանողները հասցրել են ձեռք բերել նորանոր գիտելիքներ, ընկերանալ օտարերկրյա բուհերում սովորող ուսանողների հետ, ծանոթանալ նրանց մշակույթին և այլն:

Մանրամասն...
 
ԱրՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԵՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

21.04

2019

  

Zatik7dp  Zatik

ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի տարրական մանկավարժություն և մեթոդիկա մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ, փորձուսուցումն ամփոփել են Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան համար 7 հիմնական դպրոցում՝ տարրական դասարանների աշակերտների ներգրավմամբ կազմակերպելով Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում, որին ներկա էին ԱրՊՀ դասախոսներ, ուսանողներ, դպրոցի ուսուցիչներ, ծնողներ:

Մանրամասն...
 
ԱՐՑԱԽԻ ՔԱՐԵ ՄԱՐԴԱԿԵՐՊ ԿՈԹՈՂՆԵՐԸ` ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ

18.04

2019

IMG 6336 IMG 6284

IMG 6312 IMG 63202

Ապրիլի 18-ին Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ և ԱրՊՀ համագործակցության շրջանակում պատմություն մասնագիտությամբ սովորող ուսանողների հետ հանդիպել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Նժդեհ Երանյանը և հանդես եկել դասախոսությամբ:

Մանրամասն...
 
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

18.04

2019

IMG 5941 IMG 5954

IMG 5960 IMG 6048

Ապրիլի 17-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Նունե Առաքելյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գրական դատ` Իվան Տուրգենևի «Հայրեր և որդիներ» վեպի հիման վրա:

Մանրամասն...
 
ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆՈՒՄ

18.04

2019

IMG 5737 IMG 57017

IMG 57040 IMG 60063

ԱրՊՀ հրավերով ապրիլի 15-ից 19-ը լրագրության բաժնում վարպետաց դասերով հանդես է գալիս լրագրող և մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Մանրամասն...
 
ԱրՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՏՆՏԵՍԱԳԵՏ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ

17.04

2019

IMG 6112 IMG 6198

IMG 612302 IMG 61808

Ապրիլի 17-ին ԱրՊՀ է այցելել և դասախոսությամբ հանդես եկել տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը: Ողջունելով բանախոսին` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրան ԱրՊՀ այցելելու համար և կարևորել ոչ ֆորմալ կրթության ձևաչափը` որպես ուսանողներին գիտելիք տալու այլընտրանքային հարթակ: Դասախոսությանը մասնակցում էին տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներ և դասախոսներ:

Մանրամասն...
 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 > >>