ԱրՊՀ մի խումբ ուսանողներ այցելեցին թանգարան

17.10

2014

                 SAM 0245       SAM 0268
Հոկտեմբերի 16-ին ՈՒՀՏԱ,  հանրային կապերի և լրատվության բաժնի մեթոդիստ Լուսինե Գրիգորյանի նախաձեռնությամբ  ԱրՊՀ հանրակացարանում բնակվող մի խումբ  ուսանողներ այցելեցին  Արցախի պատմաերկրագիտական թանգարան:
Թանգարանի գիդը հանգամանորեն ներկայացրեց թանգարանի պատմությունը, անցած ճանապարհը և թանգարանի մասնաբաժիններում տեղ գտած պատմամշակութային արժեքները:

Մանրամասն...
 
Արցախի պետական համալսարանի և Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջև ստորագրվել է Համագործակցության հռչակագիր

13.10

2014

                         DSC00348       SAM 0190  

Հոկտեմբերի 13-ին Ստեփանակերտում Արցախի պետական համալսարանի և Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջև ստորագրվել է Համագործակցության հռչակագիր։
Հռչակագիրը ստորագրել են ԼՂՀ-ում՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը և Բելգիայում՝ Լյուվենի կաթոլիկ համալսարանի ռեկտոր Բրունո Դելվոն։
Ստեփանակերտում Լյուվենի կաթոլիկ համալսարանը ներկայացնում էր համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Եվրոպա-Հայաստան խորհրդատվական կոմիտեի անդամ Բեռնար Կուլին։

Մանրամասն...
 
Հանդիպում հանրակացարանում բնակվող ուսանողների հետ

09.10

2014

                  SAM 0171       SAM 0173   

Հոկտեմբերի 8-ին ԱրՊՀ ՈՒՀՏԱ գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյանը հանդիպեց ԱրՊՀ հանրակացարանում բնակվող ուսանողների հետ:
Հանդիպման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել հանրակացարանում բնակվելու կանոններին, ցուցումներ տալ և տեղեկանալ նրանց խնդիրներին:
ՈւՀՏԱ գծով մեթոդիստ Լ.Գրիգորյանը պարզաբանեց հանրակացարանում բնակվելու կանոնների հիմնական դրույթները, ապա ուսանողներին բաժանեց գրքույկներ, որոնցում ամրագրված էին իրենց իրավունքներն ու պարտականությունները:

 
ԱրՊՀ ուսանողները հանդիպեցին ռեկտորին

09.10

2014

Հանդիպումը նախաձեռնել էին ուսանողները, ովքեր իրենց տարաբնույթ հարցերի պատասխանները անմիջապես ռեկտորից էին ուզում ստանալ: Ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ.Սահակյանը, ՈՒՀՏԱ գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյանը:
ԱրՊՀ ուսվարչության նախագահ Հ.Մնացականյանը, բացելով հանդիպումը, շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավար կազմին ուսանողների ցանկությանն ու նախաձեռնությանը ընդառաջելու համար:

Մանրամասն...
 
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԱՐՊՀ-ՈՒՄ

09.10

2014

Սիրելի՛ ուսանողներ և ասպիրանտներ, սույն թվականի նոյեմբերի 21-23-ը ԱրՊՀ-ում ԵՊՀ ՈՒԳԸ և ԱրՊՀ ՈՒԳԸ համատեղ ջանքերով կազմակերպվում է հայագիտության արդի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողով, որին մասնակցելու համար երկու բուհերի ուսանողներն ու ասպիրանտները կարող են ուղարկել իրենց աշխատանքները մինչև նոյեմբերի 7-ը Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript էլփոստի հասցեով: Զեկուցումները պետք է գրված լինեն ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուներին հրատարակության տրվող հոդվածներին ներկայացվող չափորոշիչներին համապատասխան (չափորոշիչները տե՛ս ԵՊՀ ՈՒԳԸ կայքում՝ ssspub.ysu.am, ինչպես նաև ԱրՊՀ asu.am պաշտոնական կայքում` ԱրՊՀ հիմնադրման 45-ամյակին նվիրված գիտաժողովի զեկուցումներին ներկայացվող պահանջներում):

 
«Գիտելիքն ամենազորեղ ուժն է»

07.10

2014

Հոկտեմբերի 6-ին քիմիայի և կենսաբանության ֆակուլտետում աշխարհագրության ամբիոնի նախաձեռնությամբ համալսրանի հիմնադրման 45-ամյակի կապակցությամբ հոբելյանական միջոցառումների շրջանակներում կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ:

Մանրամասն...
 
Բուլղարաբնակ հայազգի գիտնական Կ.Մարտիրոսյանը ԱրՊՀ-ում է

07.10

2014

                         SAM 0103        SAM 0105
Հոկտեմբերի 7-ին ԱրՊՀ-ն հյուրընկալել էր Բուլղարիայի ԳԱԱ տիեզերական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, տեխնիկական գիտությունների դոկտոր, ավելի քան 31 գիտական հետազոտությունների հեղինակ Կարո Մարտիրոսյանին:

Մանրամասն...
 
ՀՊՏՀ-ում հյուրընկալվեցին ԼՂՀ վարչապետը, Արցախի պետական համալսարանի ռեկտորը

07.10

2014

 Yerevan  Rektor  Yerevan1

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հոկտեմբերի 3-ին հյուրընկալեց ԼՂՀ վարչապետ, Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանին  և նույն համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանին:

Մանրամասն...
 
Մինի ֆուտբոլի առաջնությունը սկսված է

06.10

2014

                              

ԱրՊՀ –ի 45-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում  ֆակուլտետների միջև անց են կացվում մրցաշարեր, որոնցում  ընդգրկված են հետևյալ մարզաձևերը`ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս,  թեթև ատլետիկա:
Հոկտեմբերի 6-ին ժամը 14 00 –ին ԱրՊՀ-ի մարզադաշտում մեկնարկ տրվեց մինի ֆուտբոլի առաջնությանը,որին մասնակցում էին ճարտարագիտական և տնտեսաիրավաբանական ֆակուլտետների թիմերը:Թիմի կազմը բաղկացած է 8-10 հոգուց, հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ ոքիի դեպքում`1 միավոր, պարտության դեպքում`0 միավոր: Միավորների հավասարության դեպքում  առավելությունը տրվում է թիմերի միջև կայացած հանդիպման հաղթող թիմին:

Մանրամասն...
 
Էկոզբոսաշրջություն` զբոսաշրջության նոր տեսակ Արցախում

03.10

2014

                                  DSC05657       DSC05649

Այսօր, երբ զբոսաշրջիկները  հնարավորություն ունեն վայելել հանգստի ամենատարբեր էկզոտիկ տեսակները, ավելի մասսայական է դառնում, այսպես կոչված, էկոզբոսաշրջությունը: Էկոզբոսաշրջությունը հանգիստ է  վայրի եւ գրեթե չվնասված մարդու կողմից վայրերում, որոնց մեջ ներառվում են ազգային պարկեր եւ պահուստներ, վրանային ճամբարներ  և  ագրոֆերմաներ. Հիմնական չգրված կանոնը բոլոր էկոզբոսաշրջիկների համար`  չվնասել բնական միջավայրը, և վայելել նրա հրաշքն ու բարիքները:  

Մանրամասն...
 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 > >>