ԱՐՑԱԽԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 8 ՏԱՐԵԿԱՆ Է

12.12

2014

           20141211 144336

23 տարի առաջ այս օրը՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց և իրացրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը:

ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեին և Սահմանադրության օրվան նվիրված միջոցառումներն Արցախի պետական համալսարանում ավանդական բնույթ են կրում: 8 տարի շարունակ Արցախի մայր բուհը օրվան նվիրված համալսարանական տարաբնույթ միջոցառումներ է կազմակերպում: Այս անգամ այն ինտելեկտուալ խաղ-մրցույթի ձևաչափով էր:

Մանրամասն...
 
«ՄԵԿ ՕՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ ԿԱՄ ԶՐՈՒՅՑ ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՊԱՆ ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ»

06.12

2014

             zoramas1          zoramas
Դեկտեմբերի 5-ին ԱրՊՀ-ն կազմակերպել էր ծավալներով ու իրականացման բարդությամբ աննախադեպ միջոցառում` բազմաթիվ խմբերի միաժամանակյա այցելություն ԼՂՀ ՊԲ մարտական հերթապահություն կրող բոլոր զորամասեր:
«Անկեղծ զրույց հայրենապաշտպան զինվորի հետ» խորագիրը կրող ծրագրին մասնակցում էին ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը, պրոռեկտորներ, դասախոսներ, ուսանողներ:

Մանրամասն...
 
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ԱրՊՀ 45-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.12

2014

   DSC00622     pargev     DSC00638

Մայր բուհի 45-ամյակի առթիվ պետական եւ գերատեսչական պարգևներ են հանձնվել ԱԺ նախագահի, ԼՂՀ վարչապետի, ԿԳ նախարարության և Արցախի պետական համալսարանի կողմից:
ԱրՊՀ 45-ամյակի կապակությամբ «Գիտամանկավարժական բարեխիղճ գործնեության համար» ԼՂՀ ԱԺ նախագահի հրամանով պարգևատրվել են`

Մանրամասն...
 
ԱրՊՀ-Ն ՏՈՆՈՒՄ Է 45-ԱՄՅԱԿԸ

28.11

2014

 DSC00633   DSC00635   DSC00609

«ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏԻՎԸ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՏԻՎՆ Է, ՆՐԱ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ԲՈԼՈՐԻՍ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ»

Արցախի պետական համալսարանի 45-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք սկիզբ էին առել 2014-2015 ուս.տարվա սեպտեմբերից, ամփոփվեցին նոյեմբերի 28-ին` հանդիսավոր նիստով:
Նիստին մասնակցում էին ԱԺ նախագահ Ա.Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ, ԱրՊՀ խորհրդի նախագահ Ա.Հարությունյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մ.Մուսայելյանը, նախարարներ, պետական, քաղաքական գործիչներ, ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը, պրոռեկտորներ, դեկաններ, դասախոսներ, ուսանողներ, շրջանավարտներ, հյուրեր:

Մանրամասն...
 
ՀԵՐԹԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱրՊՀ-ՈՒՄ

26.11

2014

                SAM 1207        SAM 1209
Նոյեմբերի 24-ին ԱրՊՀ-ում հրավիրված գիտական խորհրդի հերթական նիստի օրակարգի նախագծում առանցքային էր ԱրՊՀ թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթների անցկացումը:
Օրակարգի առաջին երկու հարցերը վերաբերում էին ուսանողների գիտելիքների համակարգչային թեստային ստուգման գործընթացի և կրեդիտային համակարգով առկա ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելուն, որոնց մասին զեկուցեց ուսումնական գծով պրոռեկտոր Գ.Սահակյանը:

Մանրամասն...
 
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԱՐՊՀ-ում

24.11

2014

   SAM 0988    SAM 0990    SAM 1015

Նոյեմբերի 22-ին ԱրՊՀ և ԵՊՀ ՈՒԳԸ համատեղ ջանքերով կազմակերպվել էր ուսանողական հայագիտական կոնֆերանս` նվիրված ԱրՊՀ հիմնադրման 45 և ԵՊՀ հիմնադրման 95-ամյակներին:
«Չափազանց կարևորում ենք այն միջոցառումները, որոնք կակզմակերպվում և իրականացվում են ուսանողների կողմից ուսանողների համար: Ողջունում եմ ԵՊՀ պատվիրակությանը, շնորհավորում Ուսանողության տոնի առթիվ, կոնֆերանսի մասնակիցներին մաղթում բեղմնավոր աշխատանք»,- լիագումար նիստում բացման խոսքով հանդես եկավ ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը:

Մանրամասն...
 
ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ

24.11

2014

                    SAM 0905       SAM 0906

Նոյեմբերի 21-ին ԱրՊՀ-ում կայացան «Արցախի երիտասարդության ձայնը» ծրագրի շրջանակներում կազմակերպվող վերջին դասընթացները: Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» և «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ և ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Մանրամասն...
 
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՐԸ ԱՐՊՀ-ՈՒՄ

22.11

2014

   SAM 0927    SAM 0936    SAM 0972

ԱրՊՀ ռեկտորատի, ՈւՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի կողմից նոյեմբերի 21-ին կազմակերպվել էր միջոցառում` նվիրված Ուսանողների միջազգային օրվան, որ կայացավ մի քանի օր ուշացումով` ի նշան հարգանքի նոյոմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռի զոհված անձնակազմի հիշատակի:

Մանրամասն...
 
«ՌՈՒՍԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՕՐԵՐ»-Ը ԱրՊՀ-ՈՒՄ

22.11

2014

 Рисунок1   SAM 0883   SAM 0893     
Նոյեմբերի 20-ին ԱրՊՀ-ում տրվեց «Ռուսական խոսքի օրեր»-ի վերջին ակորդը:
Ռուսական մշակույթի բարեկամների կենտրոնի նախաձեռնությամբ և ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի աջակցությամբ ԱրՊՀ նիստերի դահլիճում կայացավ գրական-գեղարվեստական երեկո` նվիրված ռուս բանաստեղծ Ս.Ա.Եսենինի 200-ամյա հոբելյանին, որը կրում էր «Мне осталась одна забава…» խորագիրը:

Մանրամասն...
 
Շաբաթօրյակ հանրակացարանում

20.11

2014

     SAM 0764    SAM 0757    SAM 0758
Նոյեմբերի 18-ին ՈՒՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի մեթոդիստ Լուսինե Գրիգորյանի նախաձեռնությամբ ԱրՊՀ հանրակացարանում կազմակերպվեց շաբաթօրյակ, որին մասնակցում էին հանրակացարանում բնակվող բոլոր ուսանողները:
Նրանցից յուրաքանչյուրը ձգտում էր սենյակն արժանացնել «լավագույն սենյակ» կոչմանը: Գրեթե բոլոր սենյակներն էլ մաքրության տեսակետից գնահատվեցին դրական, և նախօրոք պատրաստված նվերներով պարգևատրվեցին բոլոր մասնակիցները:

 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 > >>