The cooperation agreement was signed

26.03

2014

            DSC00254    DSC00260

On March 25th, the Artsakh State University accepted the delegation of the Nizhny Novgorod state engineering and economic institute at the head of the rector Shamin Anatoly Evgenyevich.

Read more...
 
Meeting of the President of the Republic with staff of the university has become a tradition

20.03

2014

           DSC00249    DSC00264

On March 20th has hosted the meeting of the NKR President with the ArSU teaching staff and students with the aim to listen to ArSU those present and to get acquainted to the educational process of the university.

Read more...
 
Congratulations on your holiday dear women

07.03

2014

                Djuli     marta8

On March 6th, the event held in the Great Hall of Artsakh State University was devoted to beautiful spring day- the International Women's Day.

Read more...
 
Reforms are irreversible. There is no way back The RA Minister of Education and Science in Artsakh State University

04.03

2014

  DSC00224      DSC00242

On March 4th, at its roof ArSU hosted the minister of NKR Slava Asryan and minister of RA Armen Ashotyan.

According to tradition, the guests and ArSU professorial staff, led by Rector Manush Minasyan, paid tribute to perished student-freedom fighters memorial, laying flowers at their memorial.

Read more...
 
ԱԶԳԻ ՀԱՄԱՐ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է ՆՄԱՆ ԳԻՏՆԱԿԱՆ ՈՒՆԵՆԱԼԸ

01.03

2014

There are no translations available.

            DSC00223JPG        DSC00201

Արցախի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության և տնտեսաիրավաբանական ֆակուլտետի նախաձեռնությամբ փետրվարի 27-ին անցկացված գիտական ընթերցումները նվիրված էին ծննդով ստեփանակերտցի, ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի ծննդյան 75-ամյակին: 
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, դատավորներ:

Read more...
 
ԱՌԱՆՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ:

28.02

2014

There are no translations available.

      IMG 6579

Փետրվարի 25-ին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը հանդիպեց Արցախի պետական համալսարանի պատմության և քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների և դասախոսների հետ:
ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանի խոսքերով` հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում. դրականորեն արձագանքելով համալսարանականների նախաձեռնությանը, Արցախի արտաքին գործոց նախարարը պատրաստակամություն է հայտնել մոտիկից ծանոթանալ մեր երկրի ապագա քաղաքագետների հետ, զրուցել անմիջական մթնոլորտում և պատասխանել նրանց հարցերին:

Read more...
 
ՆԱԽԱՆՇՎԵՑԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

26.02

2014

There are no translations available.

                 DSC00187         DSC00188

Փետրվարի 24-ին Արցախի պետական համալսարանի նորերս ձևավորված Ուսանողական գիտական ընկերությունը (ՈւԳԸ) գումարեց իր առաջին` ընդլայնված անդրանիկ նիստը, որին ներկա էր ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտալի Յարամիշյանը:
Ողջունելով հավաքվածներին` Վ.Յարամիշյանը կարևորեց ՈՒԳԸ դերը համալսարանականների կյանքում և հաջողություններ մաղթեց ընկերության կայացման գործում: 

Read more...
 
ՆՎԻՐՎԱԾ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՕՐՎԱՆ

20.02

2014

There are no translations available.

DSC00160  DSC00153  DSC00169

Արցախը հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասն է: 1921թ. Արցախը մայր Հայաստանից բաժանելու որոշումը չէր կարող հայի միասնության գաղափարը կոտրել: Հայը երբեք չի լռել ու չի դադարեցրել պայքարը` պատմական արդարությունը վերականգնելու համար:

Read more...
 
ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. ՀԱՄԱՏԵՂ ԳԻՏԱԺՈՂՈՎ

14.02

2014

There are no translations available.

LOGO.jpgԵրևանի պետական համալսարանի հիմնադրման 95- ամյակի կապակցությամբ մեր գործընկեր բուհի ուսանողական գիտական ընկերությունը նախատեսում է ապրիլի 28-30-ը անցկացնել հոբելյանական գիտական փառատոն: 2013թ. նոյեմբերի 11-ին ստորագրված <<ԱրՊՀ  և ԵՊՀ ուսանողական կառույցների համագործակցության հուշագրի>> շրջանակներում և ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածությունների համաձայն, գիտաժողովին կարող են մասնակցել նաև ԱրՊՀ ուսանողները:  Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 1-ը համապատասխան հայտը, իսկ մինչև ապրիլի 10-ը` զեկուցման ամբողջական տարբերակը և ամբիոնի երաշխավորագիրը ԱրՊՀ ՈՒԳԸ ներակայացնել էլեկտրոնային կրիչով կամ ուղարկել << This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it >> էլեկտորնային հասցեին:  Նստաշրջանի լավագույն զեկուցումները կտպագրվեն ԵՊՀ ՈՒԳԸ <<Գիտական հոդվածների ժողովածու>>-ի հոբելյանական համարներում:  Զեկուցումները կարելի է ներկայացնել գիտության ցանկացած ոլորտից, թեմատիկան նույնպես ազատ է: Մասնակցության հայտի նմուշը և զեկուցումների ձևավորման չափանիշները բերված են Արցախյան պատերազմի զինադադարի կնքման 20-ամյակին նվիրված գիտաժողովի հայտարարությանը կից:

Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել ԱրՊՀ ՈՒԳԸ կամ զանգահարել 047949148 հեռախոսահամարին:   

 
ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ.ԳԻՏԱԺՈՂՈՎ

11.02

2014

There are no translations available.

                                                       

                                                  ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
2014 թվականը Արցախի պետական համալսարանի համար հոբելյանական տարի է. լրանում է համալսարանի հիմնադրման 45-ամյակը: Արցախի Մայր բուհի հոբելյանական միջոցառումների շրջանակում և Արցախյան պատերազմի զինադադարի կնքման 20-ամյակի կապակցությամբ ԱրՊՀ-ն նախատեսում է 2014թ. ապրիլի կեսերին ԵՊՀ ՈՒԳԸ հետ համատեղ անցկացնել ուսանողական գիտաժողով: Զեկուցումների թեմատիկան 1994թ. մայիսի 12-ին կնքված զինադադարն է և նրա ռազմաքաղաքական նշանակությունը:
Գիտաժողովին կարող է մասնակցել մինչև 35 տարեկան ցանկացած անձ (ուսանող, դասախոս, երիտասարդ գիտնական, զինվորական), ով առնչություն ունի ակադեմիական միջավայրի հետ և մինչև 2014թ. մարտի 28-ը ԱրՊՀ ՈՒԳԸ կներկայացնի կամ < This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it >էլեկտրոնային հասցեով կուղարկի սահմանված նմուշի մասնակցության հայտ (նմուշը տես ստորև):
Ներկայացվելիք զեկուցման ամբողջական տարբերակն անհրաժեշտ է համապատասխան ամբիոնի (գիտական կենտրոնի) երաշխավորագրի, իսկ ուսանողները` նաև գիտական ղեկավարի կարծիքի հետ մինչև 2014թ. ապրիլի 10-ը էլեկտրոնային կրիչով ներկայացնել ԱրՊՀ ՈՒԳԸ կամ ուղարկել < This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it էլեկտրոնային հասցեով: Լավագույն զեկուցումները կտպագրվեն առանձին ժողովածուով:
Զեկուցումները հարկավոր է ներկայացնել ստորև նկարագրված պահանջներին համապատասխան:
Սիրով սպասում ենք ձեր հայտերին:

                                                                  

                                                                

                                                 ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
                         ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ԿՆՔՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ

                           ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ
Անուն, ազգանուն, հայրանուն    

1. Բուհ, գիտահետազոտական կենտրոն, հիմնարկ (ամբողջական անվանումը)    
2. Ֆակուլտետ    
3. Ամբիոն    
4. Կարգավիճակ (բակալավրիատի ուսանող, մագիստրանտ, ասպիրանտ, հայցորդ, գիտաշխատող)    
5. Մասնագիտություն և կուրս (կրթական ծրագրով ուսուցման տարի)    
6. Գիտական ղեկավարի անուն, ազգանունը, գիտական աստիճանը, կոչումը    
7. Զեկուցման (հոդվածի) ամբողջական անվանումը    
8. Էլեկտրոնային հասցե    
9. Հեռախոսահամար (բջջային)  

                                                           

                                                   ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
                                ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Գիտական հոդվածն իր բովանդակությամբ պետք է արտացոլի հեղինակ(ներ)ի ինքնուրույն աշխատանքի արդյունքները և պարունակի գիտականորեն ընդունված ձևակերպումներ: Համակարգչային շարվածքը` Word-97-2003 ծրագրով: Ծավալը`  3-6 էջ: Տեքստի տառատեսակը. հայերեն` Arial Armenian, ռուսերեն` Arial LatRus կամ Times LatRus, անգլերեն` Times New Roman: Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 10 pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի անուն, ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև, տողի մեջտեղում 10 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, կարգավիճակը (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա): Մեկ տող ներքև, 10 pt տառաչափով գրվում են գիտական ղեկավարի գիտական աստիճանը, կոչումը, անունն ու ազգանունը: Մեկ տող ներքև 10 pt տառաչափով գրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն: Մեկ տող բաց թողնելով ներկայացվում է հոդվածի հիմնական տեքստը: Հիմնական տեքստի տառաչափը` 10 pt, տողերի հեռավորությունը` 1, էջի ֆորմատը` A4 (210 x 297 մմ), լուսանցքները. ձախից` 30 մմ, վերևից` 20 մմ, աջից` 15 մմ, ներքևից` 20 մմ: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (alignment: Justify): Պարբերությունները` 1 սմ խորքից` TAB-ի կիրառմամբ:
Հղումները պարտադիր են, տրվում են տողատակում (բնական և տեխնիկական գիտությունների դեպքում` հոդվածի բուն տեքստից հետո <<Գրականություն>> վերտառությամբ)` 8 pt տառաչափով, տողերի հեռավորությունը` 1: Հղման տեքստը հավասարեցվում է երկու կողմից (alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով` Bold), այնուհետև` աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած հղման էջը:
Ռուսերեն և անգլերեն սեղմագրերը պարտադիր են. հոդվածի տեքստից մեկ տող հետո մեջտեղում 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) ռուսերենով գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 10 pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի անուն, ազգանուն(ներ)ը: Այնուհետև 5-15 տողի սահմաններում ներկայացվում է հոդվածի էությունը: Նույն կարգով ներկայացվում է անգլերեն սեղմագիրը: Օտարալեզու հոդվածների դեպքում պարտադիր է հայերեն սեղմագրի առկայությունը:
Հոդվածին պարտադիր կցվում են գիտական ղեկավարի կարծիքը և համապատասխան ամբիոնի վարիչի կամ գիտական կենտրոնի կողմից տրված երաշխավորագիրը: Եթե հոդվածը ներկայացվում է էլեկտրոնային փոստով, ապա անհրաժեշտ է ուղարկել նաև երաշխավորագրի սկանավորված տարբերակը:
Վերը նշված չափորոշիչներին չհամապատասխանող հոդվածները չեն տպագրվելու:

 

 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 > >>