ԱՐՑԱԽԻ ՔԱՐԵ ՄԱՐԴԱԿԵՐՊ ԿՈԹՈՂՆԵՐԸ` ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ

18.04

2019

IMG 6336 IMG 6284

IMG 6312 IMG 63202

Ապրիլի 18-ին Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ և ԱրՊՀ համագործակցության շրջանակում պատմություն մասնագիտությամբ սովորող ուսանողների հետ հանդիպել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Նժդեհ Երանյանը և հանդես եկել դասախոսությամբ:

Մանրամասն...
 
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

18.04

2019

IMG 5941 IMG 5954

IMG 5960 IMG 6048

Ապրիլի 17-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Նունե Առաքելյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գրական դատ` Իվան Տուրգենևի «Հայրեր և որդիներ» վեպի հիման վրա:

Մանրամասն...
 
ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆՈՒՄ

18.04

2019

IMG 5737 IMG 57017

IMG 57040 IMG 60063

ԱրՊՀ հրավերով ապրիլի 15-ից 19-ը լրագրության բաժնում վարպետաց դասերով հանդես է գալիս լրագրող և մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Մանրամասն...
 
ԱրՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՏՆՏԵՍԱԳԵՏ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ

17.04

2019

IMG 6112 IMG 6198

IMG 612302 IMG 61808

Ապրիլի 17-ին ԱրՊՀ է այցելել և դասախոսությամբ հանդես եկել տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը: Ողջունելով բանախոսին` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրան ԱրՊՀ այցելելու համար և կարևորել ոչ ֆորմալ կրթության ձևաչափը` որպես ուսանողներին գիտելիք տալու այլընտրանքային հարթակ: Դասախոսությանը մասնակցում էին տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներ և դասախոսներ:

Մանրամասն...
 
ԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

17.04

2019

IMG 5801 IMG 5857

IMG 5824 IMG 5812

Ապրիլի 16-ին տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Իրինա Իշխանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են ուսանողական գիտական ընթերցումներ` «Ստվերային տնտեսություն» թեմայով:

Մանրամասն...
 
ԱրՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՍՈՑԻՈԼՈԳ ԷՌՆԵՍՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

17.04

2019

IMG 5868 IMG 5872

IMG 5904 IMG 5880

Ապրիլի 16-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էռնեստ Գրիգորյանը և հանդես եկել դասախոսությամբ:

Մանրամասն...
 
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

16.04

2019

IMG 5614 IMG 5658

IMG 5625 IMG 5643

Ապրիլի 15-ից ԱրՊՀ հոգեբանական կենտրոնում մեկնարկել են հոգեբանական դասընթացներ, որը վարում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի փոխդեկան, սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Անահիտ Սահակյանը: Դասընթացը նախատեսված է ինչպես ուսանողների, այնպես էլ ոլորտի հոգեբանների, հատուկ և սոցիալական մանկավարժների, հոգեբանությամբ հետաքրքրվող անձանց համար:

Մանրամասն...
 
ԴԱՆԻԱՅԻ ԿՈՊԵՆՀԱԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

14.04

2019

IMG 5415 IMG 5423

IMG 5402 IMG 5463

Ապրիլի 14-ին Դանիայի Կոպենհագենի համալսարանի մի խումբ ուսանողներ այցելել են Արցախի պետական համալսարան: Այցը կազմակերպվել է «International Debate» (միջազգային բանավեճ) կազմակերպության կողմից` ապրիլի 12-ից 22-ը նախատեսվող Հայաստան, Արցախ և Վրաստան ուսանողական այցելության շրջանակներում` ծանոթանալու տարածաշրջանի երկրների ներքին և արտաքին քաղաքական իրավիճակներին, մշակույթին և պատմությանը:

Մանրամասն...
 
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ

12.04

2019

IMG 51902130 IMG 5160

IMG 5176 IMG 5205

Ապրիլի 12-ին ԱրՊՀ-ում ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը հանդիպել է պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտություն մասնագիտությամբ սովորող ուսանողների հետ` հանդես գալով «Արդարադատությունը անցումային ժամանակահատվածում» թեմայով դասախոսությամբ:

Մանրամասն...
 
ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես է եկել շվեդ պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը

12.04

2019

IMG 5237 IMG 5250

IMG 5258 IMG 5262

Արցախի Հանրապետության ՄԻՊ նախաձեռնությամբ ապրիլի 12-ին ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես է եկել Շվեդիայի Լունդի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը:

Մանրամասն...
 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 > >>