ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՐԸ ԱՐՊՀ-ՈՒՄ

22.11

2014

   SAM 0927    SAM 0936    SAM 0972

ԱրՊՀ ռեկտորատի, ՈւՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի կողմից նոյեմբերի 21-ին կազմակերպվել էր միջոցառում` նվիրված Ուսանողների միջազգային օրվան, որ կայացավ մի քանի օր ուշացումով` ի նշան հարգանքի նոյոմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռի զոհված անձնակազմի հիշատակի:

Մանրամասն...
 
«ՌՈՒՍԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՕՐԵՐ»-Ը ԱրՊՀ-ՈՒՄ

22.11

2014

 Рисунок1   SAM 0883   SAM 0893     
Նոյեմբերի 20-ին ԱրՊՀ-ում տրվեց «Ռուսական խոսքի օրեր»-ի վերջին ակորդը:
Ռուսական մշակույթի բարեկամների կենտրոնի նախաձեռնությամբ և ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի աջակցությամբ ԱրՊՀ նիստերի դահլիճում կայացավ գրական-գեղարվեստական երեկո` նվիրված ռուս բանաստեղծ Ս.Ա.Եսենինի 200-ամյա հոբելյանին, որը կրում էր «Мне осталась одна забава…» խորագիրը:

Մանրամասն...
 
Շաբաթօրյակ հանրակացարանում

20.11

2014

     SAM 0764    SAM 0757    SAM 0758
Նոյեմբերի 18-ին ՈՒՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի մեթոդիստ Լուսինե Գրիգորյանի նախաձեռնությամբ ԱրՊՀ հանրակացարանում կազմակերպվեց շաբաթօրյակ, որին մասնակցում էին հանրակացարանում բնակվող բոլոր ուսանողները:
Նրանցից յուրաքանչյուրը ձգտում էր սենյակն արժանացնել «լավագույն սենյակ» կոչմանը: Գրեթե բոլոր սենյակներն էլ մաքրության տեսակետից գնահատվեցին դրական, և նախօրոք պատրաստված նվերներով պարգևատրվեցին բոլոր մասնակիցները:

 
Ճանաչողական հանդիպում ԱրՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողության հետ

18.11

2014

Նոյեմբերի 14-ին ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը ԱրՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում հանդիպում ունեցավ իրավագիտության բաժնի ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր իրազեկել ԱրՊՀ ուսանողներին ՀՀ փաստաբանական դպրոցի և սովորողների համար ստեղծված պայմաններին: Ներկայացված սլայդների միջոցով հանդիպման մասնակիցները ծանոթացան ընդունելության և ուսուցման կազմակերպման կարգին: ԼՂՀ դիմորդների համար նախատեսված է հեռավար ուսուցում, ուսման վարձի 50% զեղչ և անվճար երկու տեղերի տրամադրում:

Մանրամասն...
 
ՈՒՂԵՐՁ

17.11

2014

 ректор         

                                                                             ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանի ուղերձը

                                                        Ուսանողների միջազգային օրվա առթիվ
Սիրելի ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը և հաջողություններ մաղթում ուսման ասպարեզում:
Լավ մասնագետ դառնալու ձեր նպատակադրումն ու դրա հետևողական իրականացումը ոչ միայն ընդլայնում է ձեր աշխարհաճանաչողությունն ու նոր հորիզորններ բացում ձեզ համար` բավարարելով ձեր հոգևոր և նյութական պահանջները, այլև կանխորոշում բարեկեցության և գիտակցության աստիճանն այն ազգի ու հասարակության, որի անդամն այսօր հանդիսանում եք:
Դուք այսօր երիտասարդության սերուցքն եք, ում ուսերին դրված է ազգի ապագայի կերտման խնդիրը: Ի վերջո, պետք է գիտակցել, որ չկա վատ և լավ մասնագիտություն, կա լավ և վատ մասնագետ, ուստի հորդորում եմ ձեզ գիտելիքների յուրացման ու մասնագիտական ունակությունների բացահայտման հարցում նախանձախնդիր ու հետևողական լինել:
Ցանկանում եմ, որ ամեն վայրկյան զգաք ուսանող լինելու երջանկության բերկրանքը, հետևեք կյանքի ճշմարիտ արժեքների նուգտնեք ճշմարիտ ուղին:

                                                                                                                               

 
ԱրՊՀ 45-ամյակին նվիրված կայացավ հերթական միջբուհական գիտաժողով

12.11

2014

         SAM 0652        SAM 0698

Նոյեմբերի 12-ին ԱրՊՀ նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջբուհական գիտաժողով: Գիտաժողովի լիագումար նիստի բացման իր խոսքում ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհավորեց բոլորին ԱրՊՀ 45-ամյակի կապակցությամբ և փաստեց, որ համալսարանը կատարել է իր դերակատարությունը, միշտ լինելով արցախահայության լուսավոր կանթեղը: Գիտաժողովի լիագումար նիստին զեկուցումներով հանդես եկան մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ա.Մխիթարյանը և պատմաքաղաքագիտության ֆակուլտետի դեկան Վ.Ավանեսյանը :

Մանրամասն...
 
ԱրՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ուսանողները Բյուրականի աստղադիտարանում

07.11

2014

DSC05660  DSC06200  IMG 20141102 105940

Հոկտեմբերի 31-ին ԱրՊՀ Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները դեկան Կ.Արամյանի գլխավորությամբ այցելեցին Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, որը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին, Հայաստանի Արագածոտնի մարզի  Բյուրական գյուղում:

Մանրամասն...
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

07.11

2014

Արցախի պետական համալսարանը ս.թ. հոկտեմբերի 17-ին հայտարարել է «Ֆիզիկամաթեմատիկական», «Ճարտարագիտական», «Նախնական զինվորական պատրաստության և ֆիզդաստիարակության» և «Մանկավարժության» դեկանների թափուր պաշտոնների մրցույթ:

Նշված մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել`

1. Աբրահամյան Լիանա - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, (ամբիոնի դոցենտ), առաջադրվել է «Մաթեմատիկայի» ամբիոնի կողմից «Ֆիզիկամաթեմատիկական» ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար,
2. Արամյան Կարեն - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ (ամբիոնի պրոֆեսոր, գործող դեկան) առաջադրվել է  «Ընդհանուր և կիրառական ֆիզիկայի» և «Մաթեմատիկայի» ամբիոնների կողմից «Ֆիզիկամաթեմատիկական» ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար,
3. Բաղունց Գագիկ - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ (ամբիոնի դոցենտ, գործող դեկան) առաջադրվել է «Քաղաքաշինության» և «Ճարտարագիտության» ամբիոնների կողմից «Ճարտարագիտական» ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար,

ԱրՊՀ դեկանների ընտրությունները կազմակերպել ս.թ. նոյեմբերի 19-21ը ներառյալ:

 
Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի 25-ամյա հոբելյանի շրջանակներում կազմակերպվել էր ուսանողական գիտաժողով:

05.11

2014

                   getImage          getImage 1
Իրավունքի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովին մասնակցում էին իրավագիտության բաժնի տարբեր կուրսերի ուսանողներ, ովքեր իրենց զեկույցներում անդրադարձան ԼՂՀ-ում սոցիալական պետության հիմնախնդիրների, ազգերի ինքնորոշման իրավունքի, իշխանությունների տարանջատման, հավասարակշռության կիարռման, համագործակցության կիրառման մակարդակի բարձրացման, քաղաքացիական հասարակության հինմախնդիրներին:

Մանրամասն...
 
ԱրՊՀ-Ն ԼՂՀ ԱԺ-ԻՆ ԿԻՑ ԵԽ ԿԱԶՄՈՒՄ

05.11

2014

                     10339236 380849152080962 7186888426673024167 o     10679911 723788654336394 8204306013698919700 o

Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի անդրանիկ նիստը, որին ԱրՊՀ-ից անդամակցում են փիլիսոփայության և քաղաքագիտության 2-րդ կուրսի ասպիրանտ Ն. Առուստամյանը և իրավագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Տ.Ասրյանը:

Մանրամասն...
 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 > >>