«Արցախի երիտասարդության ձայնը» ծրագրի երրորդ փուլը ԱրՊՀ-ում

29.09

2014

                  SAM 0055        SAM 0057

Սեպտեմբերի 27-28-ը «Արցախի երիտասարդության ձայնը» ծրագրի շրջանակներում ԱրՊՀ-ում կազմակերպվեցին հերթական դասընթացները:  
«Արցախի երիտասարդության ձայնը» ծրագիր է, որն արդեն երեք տարի իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» և «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների կողմից: Ծրագրի նպատակն է ԼՂՀ ակտիվ երիտասարդներին ներգրավել երկու հայկական պետությունների արտաքին քաղաքականության առավել արդիական խնդիրների քննարկմանը Հայաստանից և Ղարաբաղից հայտնի հասարակական, քաղաքական գործիչների և մասնագետների մասնակցությամբ:

Մանրամասն...
 
«ԱրՊՀ-ն գրականություն է հյուրընկալում»

25.09

2014

  SAM 0027  SAM 0044  SAM 0031
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս.թ. սեպտեմբերի 18-28-ը կազմակերպվել է «Գրական տապան» միջազգային փառատոնը, որի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 18-ին  Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում: «Գրական տապանը» հյուրընկալել է գրողների և բանաստեղծների՝ աշխարհի 11 երկրներից` Ֆրանսիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից և այլն:

Մանրամասն...
 
«Դեֆորմացվող միջավայրերի փոխազդեցության դինամիկայի պրոբլեմները» VII միջազգային գիտաժողովը Ստեփանակերտում է

24.09

2014

     DSC00297  DSC00312  DSC00317

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտը, Գորիսի եւ Արցախի պետական համալսարանները, Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկայի ինստիտուտը եւ Ռուսաստանի ազգային ակադեմիայի մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը սեպտեմբերի 22-26-ը կազմակերպել են «Դեֆորմացվող միջավայրերի փոխազդեցության դինամիկայի պրոբլեմները» VII միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են շուրջ 100 գիտնականներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից:

Մանրամասն...
 
Բարի ավանդույթներն ԱրՊՀ-ում շարունակվում են

24.09

2014

IMG 5188   IMG 5220  IMG 5246  

Սեպտեմբերի 23-ին ԱրՊՀ-ում տեղի ունեցավ առաջին կուրսեցիների  երդման արարողությունը: Ներկա էին ԿԳ նախարար Ս.Ասրյանը, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս Թավադյանը, ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը, պրոռեկտորներ, դեկաններ, դասախոսներ, ուսանողներ, ծնողներ, հյուրեր:

Մանրամասն...
 
Իրականությունը`մանկան ձայնով

16.09

2014

                        shnorhandes        siranush
Սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել ամերիկաբնակ Բաքվի փախստական Աննա Ատվածատուրյան-Տուրկոտիի «NOWHERE. A story of Exile» գրքի արցախյան շնորհանդեսը:
Գրքի հեղինակը շնորհակալություն հայտնելով շնորհանդեսի կազմակերպիչներին, ներկաներին պատմեց իր պատմությունը, որն էլ հենց գրքի բովանդակությունն է: Աննան պատմում է, որ իր ընտանիքը ապրում էր Բաքվում, որտեղ իր ծնողները թուրք ազգայնականներից ստիպված էին թաքցնել իր հայկական դիմագիծը: Բաքվից ջարդերի պատճառով նրանք տեղափոխվել են Հայաստան, այնուհետև ԱՄՆ:

Մանրամասն...
 
ԱրՊՀ-ն շարունակում է ընդլայնել համագործակցության շրջանակները

16.09

2014

 IMG 3343   IMG 3384  IMG 3398
Սեպտեմբերի 14-ին ԱրՊՀ-ն հյուրընկալել էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվիրակությանը: Նպատակը ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարների ստորագրած համագործակցության ծրագրի դրույթների հիման վրա ԱրՊՀ-ՃՇՀԱՀ համագործակցության պայմանագրի ստորագրումն էր:
Ողջունելով ներկաներին ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը նախ շնորհակալություն հայտնեց ՃՇՀԱՀ պատվիրակությանը այցի և համագործակցության համար, ապա կարևորեց նման պայմանագրերի դերը` ընդգծելով, որ «ԱրՊՀ-ում գործում է ճարտարագիտության ֆակուլտետը, որը, չնայած 1,5 տասնամյակի պատմություն ունի և անցել է որոշակի ճանապարհ, այնուամենայնիվ, կարիք ունի թե ուսումնամեթոդական ու գիտահետազոտական, թե նախագծային ու փորձագիտական օժանդակության:

Մանրամասն...
 
«ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍ» ԽՈՐԱԳՐՈՎ ՖԻԼՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՏՈՒՄՆ ԱրՊՀ-ՈՒՄ

12.09

2014

       IMG 3309    IMG 2932

ԱրՊՀ-ում շարունակվում է ԼՂՀ անկախության 23-ամյակին նվիրված «Ռազմահայրենասիրական դաս» խորագրով ֆիլմի դիտումը` մտահղացման հեղինակ  հեռուստալրագրող, հրապարակախոս Վարգես Բաղրյանի նախաձեռնությամբ:
Սեպտեմբերի 11-ին ԱրՊՀ դահլիճում ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ ֆիլմաշարի հերթական դիտումը:  

Մանրամասն...
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

12.09

2014

                                                                spisok

 
Նոր ուղեցույց` նոր ուսումնականին ընդհառաջ

11.09

2014

                                                               uxevuyc2 

                                                   

Ուղեցույցը կոչված է ուսանողներին, հատկապես առաջին կուրսեցիներին, ծանոթացնելու Արցախի պետական համալսարանի համառոտ պատմությանը, ուսանողների իրավունքներին ու պարտականություններին, ուսումնագիտական գործընթացի կազմակերպմանը, ներհամալսարանական կառույցներին ու նրանց գործունեությանը: Ուղեցույցի առաջին էջում զետեղված է ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանի ուղերձն  ուսանողներին, որտեղ համառոտ ներկայացվում է, թե  ինչ պայմաններում են սովորելու ուսանողները. «Դուք ուսանում եք գիտակրթական 45-ամյա փորձ կուտակած և բարի ավանդույթներին հավատարիմ բարձրագույն ուսումնական մի հաստատությունում, որն այսօր որդեգրել է կրթության միջազգայնացման, եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու ռազմավարություն»: Ուղերձին հաջորդում է ԱրՊՀ օրհներգը:

Մանրամասն...
 
ԱրՊՀ ռեկտորը հանդիպեց ուսանողներին

08.09

2014

Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանի հանդիպումը ԱրՊՀ ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: ԱրՊՀ մեծ դահլիճում հնչեց պետական կրթօջախի օրհներգը: Ռեկտորը ողջույնի խոսք հղեց ներկաներին և հանդիպումը որակեց որպես տեղեկախորհրդատվական: Մ.Մինասյանն անդրադարձավ ուսուցման առաջադիմությանը, կրեդիտային համակարգի առանձնահատկություններին, ուսման վարձավճարների զեղչման համակարգին, դիմումների ներկայացման վերջնաժամկետներին:

Մանրամասն...
 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 > >>