ԱրՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՔՆՆԱՇՐՋԱՆԸ

19.01

2015

888999

Հունվարի 12-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկել է 2014-2015 ուս. տարվա առաջին կիսամյակի առկա համակարգի քննաշրջանն ու հեռակա համակարգի դասընթացները:

Մանրամասն...
 
«ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԵԼԻ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԿԴԱՌՆԱ ԱՐՑԱԽԻ ԶԻՋՈՒՄՈՎ»

22.12

2014

20141220 103159                                

      Արցախյան զորամասերի անձնակազմի հետ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի նախաձեռնությամբ անցկացվելիք հանդիպումների մեկնարկը տրվեց ԱրՊՀ-ում: ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանն ու Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ Կարինե Նալչաջյանը հանդիպեցին ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության հետ:

Մանրամասն...
 
«ԱՍՈՒՄ ԵՆ, ՔԱՆԻ ԼԵԶՈՒ ԳԻՏԵՍ, ԱՅՆՔԱՆ ՄԱՐԴ ԵՍ»

18.12

2014

          presentation5        presentation2

Դեկտեմբերի 17-ին գերմաներեն լեզվի նորաբաց կենտրոնում գերմաներենի ամբիոնի վարիչ Անուշ Հայրապետյանի ղեկավարությամբ կազմակերպվեց գիտական սեմինար` նվիրված բարբառագիտությանը: Գիտական ընթերցումներին ներկա էին հայոց լեզու ու գրականության և օտար լեզուների ֆակուլտետի դեկան Է.Հայրապետյանը, ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Ն.Առաքելյանը, ասպիրանտուրայի, մագիստրատուրայի և միջազգային կապերի բաժնի վարիչ Է.Բարսեղյանը, դասախոսներ և ուսանողներ: Ընթերցումներին ընդգրկված էին անգլերեն լեզու և գրականության երկրորդ` գերմաներեն լեզվի մագիստրանտները:

Մանրամասն...
 
ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱԲՆԱԿ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ

17.12

2014

 20141213 153835  20141213 153855  20141212 162236

ՈՒՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ից 13-ն անցկացվել է շախմատի մրցաշար ԱրՊՀ հանրակացարանում բնակվող ուսանողների միջև:
Մրցաշարն անցկացվեց 3 փուլով, որի արդյունքում եզրափակիչ անցած մասնակից աղջիկների և տղաների միջև ծավալված թեժ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեցին`
Ժիրայր Ավանեսյանը (1-ին տեղ),
Աստղիկ Սողոմոնյանը (2-րդ տեղ),
Սերգեյ Աթայանը (3-րդ տեղ):

Մանրամասն...
 
ԵՎՍ ՄԵԿ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

13.12

2014

                 10844366 546448558823627 847068843 o       10824911 546447935490356 1365473538 o

«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ԱրՊՀ զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվեց ԱրՊՀ «Ոսկե մեդալ»-ով:

ԱրՊՀ և «Ղ-Տելեկոմ» ընկերության համագործակցության և համատեղ ծրագրերի քննարկման առիթով դեկտեմբերի 13-ին Արցախի պետական համալսարանում էր «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն...
 
ՀՀ ՊԿԱ աշխատակիցները դասընթացներով հանդես եկան ԱրՊՀ-ում

13.12

2014

          20141213 114027    20141213 114458   

Դեկտեմբերի 11-13 ՀՀ ՊԿԱ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի մի խումբ աշխատակիցներ դասընթացներ էին կազմակերպել ԱրՊՀ գիտաշխատողների և ուսանողների համար:

Զեկուցվող թեմաները վերաբերում էին Հարավային Կովկասի երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) գիտաչափական` քանակական և որակական տվյալներին, դրանց թվային փոփոխությունների դինամիկային, թուրքական, ուղեղային կենտրոնների (tink-tank) զարգացման փուլերին, Վրաստանի ներքին և արտաքին քաղաքականության առանձնահատկություններին և այլն:

Մանրամասն...
 
ԱՐՑԱԽԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 8 ՏԱՐԵԿԱՆ Է

12.12

2014

           20141211 144336

23 տարի առաջ այս օրը՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց և իրացրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը:

ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեին և Սահմանադրության օրվան նվիրված միջոցառումներն Արցախի պետական համալսարանում ավանդական բնույթ են կրում: 8 տարի շարունակ Արցախի մայր բուհը օրվան նվիրված համալսարանական տարաբնույթ միջոցառումներ է կազմակերպում: Այս անգամ այն ինտելեկտուալ խաղ-մրցույթի ձևաչափով էր:

Մանրամասն...
 
«ՄԵԿ ՕՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ ԿԱՄ ԶՐՈՒՅՑ ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՊԱՆ ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ»

06.12

2014

             zoramas1          zoramas
Դեկտեմբերի 5-ին ԱրՊՀ-ն կազմակերպել էր ծավալներով ու իրականացման բարդությամբ աննախադեպ միջոցառում` բազմաթիվ խմբերի միաժամանակյա այցելություն ԼՂՀ ՊԲ մարտական հերթապահություն կրող բոլոր զորամասեր:
«Անկեղծ զրույց հայրենապաշտպան զինվորի հետ» խորագիրը կրող ծրագրին մասնակցում էին ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը, պրոռեկտորներ, դասախոսներ, ուսանողներ:

Մանրամասն...
 
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ԱրՊՀ 45-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.12

2014

   DSC00622     pargev     DSC00638

Մայր բուհի 45-ամյակի առթիվ պետական եւ գերատեսչական պարգևներ են հանձնվել ԱԺ նախագահի, ԼՂՀ վարչապետի, ԿԳ նախարարության և Արցախի պետական համալսարանի կողմից:
ԱրՊՀ 45-ամյակի կապակությամբ «Գիտամանկավարժական բարեխիղճ գործնեության համար» ԼՂՀ ԱԺ նախագահի հրամանով պարգևատրվել են`

Մանրամասն...
 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 > >>